""Սիրիայի դեպքերին մենք պետք է ուշի ուշով հետևենք: Սիրիայի հարցի այս կամ այն կերպ հանգուցալուծումը, իսկ որ հանգուցալուծումը մոտ է դա պարզ է, անմիջապես կապ են ունենալու մեր տարածաշրջանում դերակատարների դիրքերի թուլացմամբ կամ ամրապնդմամբ:

Ըստ երևույթի Սիրիական կոնֆլիկտը մի քանի փուլով վերջնականապես կմարի:
1.Ասադը, եթե երաշխիք է ստանում, որ 3 միլիոն ալավիտները իր հեռանալուց հետո չեն ցեղասպանվի, կլքի պաշտոը, ընդ որում երաշխիքներ պետք է տան միանգամից մի քանի պետություններ՝ ԱՄՆ, Ռուսաստան և ՄԱԿ-ի 5 գխավոր անդամներից ևս մեկը:

2. Սիրիան բաժանում են մի քանի մասին, որտեղ դե ֆակտո հետագայում նաև դե յուրե պետություն կստեղծեն քրդերը, եթե կարողանան իրենց հարաբերությունները կարգավորեն Թուրքերի հետ:

3. Սիրիան ինչպես ժամանակին Գերմանիան կբաժանվի ազդեցության ոլորտների: Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, բայց Դրուզների առկայությունը, որոնց երաշխիքը Իսրաելն է, խաղի մեջ է պահում նաև վերջինիս:

4. Աշխարհի տարբեր ծայրերից կփորձեն սիրիացի փախստականներին ետ բերել երկիր:

5.Սաուդյան Արաբիան և Քաթարը այս անգամ ուղիղ բանակցությունների մեջ պետք է մտնեն ՌԴ-ի հետ՝ գազամուղի հարցով:

Իսկ առհասարակ Սիրիական կոնֆլիկտի հիմքը Արաբական գարունը չէ, այլ այն չարաբաստիկ գազամուղն ու առևտրային ուղին, որը Ասադը Ռուսաստանի հետ միասին չհանձնեցին Սաուդցիներին և Քաթարին:

Էդգար Խաչատրյան