Հայրենիքը և մենք միաձուլված ենք ,ինչպես հոգին և մարմինը;Մենք քեզ հերոս հիշում ենք հպարտությամբ:Մեռնել հանուն հայրենիքի նշանակում է ապրել:Մեր բանակի յուրաքանչյուր զինվոր մեր հպարտությունն է, իսկ նրանց ուժն էլ՝ մեր ապահով մանկությունը: Մեր զինվորների ուժեղ ուսերին է ամենամեծ պարտականությունը` Հայրենիքի պաշտպանությունը: Եվ մեր Հայաստանը իր հզոր բանակով ու իր քաջ զինվորներով անպարտելի է:Մենք ավանդ ենք ստացել մեր նախնիներից, գիտակցելու, որ յուրաքանչյուր սերունդ առաքելություն ունի սրբությամբ պահել- պահպանելու հայոց հողը և պատասխանատվությամբ վերաբերվելու հայ մնալու իր կոչմանը""։ 
Այո’, մեր հետագիծը հավաստում է, որ հայ լինելը,հայրենիքին իր կյանքն նվիրելն ինքնին արժեք է։
Էդվարդ Մուրազիկի Միրզոյան ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 13-ին Աբովյանում; Սովորել է տեղի թիվ 7 դպրոցում 1995-2003 թթ.;  Զբաղվել է սպորտով ,սիրել է քանդակագործությունը;2005 նոյեմբերի 10-ին զորակոչվել է հայկական բանակ Մարտակերտի զորամասերից մեկում; 2007 թվականի հունիսի 12-ին մարտական հրադատարի խախտման դիպուկահարի հարվածի հետևանքով զոհվեց Էդվարդ Միրզոյանը ; Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով;     Այն ցավն ու թախիծը, որը սիրելի Էդվարդ թողեցիր մայրական սրտում, անսահման է, բայց ես կարծում եմ, որ նրանք մեզ հետ կլինեն որպես մեր պահապան հրեշտակներ և կպաշտպանեն մեզ արդեն երկնքից: 

Տեր աստված ինչու""

Գիտես տղաս ինչ եմ մտածում
Խորհում եմ անվերջ սլանում հեռուն
Հիշում ,կարոտում անցած օրերը
Ու թախծում անվերջ հուշերի գրկում;

Կյանքն ինձ համար դարձավ անիմաստ
Կիսավարտ մնաց մեր երազները
Տեր աստված պահիր հերոս իմ որդուն
Լուսավոր լինի հոգին անթակույծ;

Ամենուր ես քեզ եմ փնտրում

Այսպես կատարվեց անսպասելին
Հիշեցեք հերոս որդուս դուք մարդիկ
Սակայն և ի սպառ դուք մի մոռացեք;