""«Մերժիր Սերժին» նախաձեռնությունն այսօր միջոցառում է իրականացնելու ընդդեմ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու: Ակցիան անվանել են` «Ժիլետներով երթ դեպի Հանրապետության հրապարակ»: Միջոցառումը կմեկնարկի այսօր՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակից:

«Հագնում ենք մեր ժիլետները ու ցույց տալիս Կարեն Կարապետյանին, որ եթե ժիլետ ունենալը բավարար հիմք է ՀՀ վարչապետ դառնալու համար, ուրեմն՝ մենք բոլորս պոտենցիալ վարչապետներ ենք․ ինքը կարող է հանգիստ թողնել ու հեռանալ:)»,- ասված է հայտարարության մեջ: