Վերականգման Ես Հայրենատուն ունեմ անվերջ ձգձգված

Ես երկիր ունեմ հաշմանդամ — մահով չսպանված

Կապուտաչյա ափերս`…. Անամուր ամրոցս շքեղ 
Արյունարբու թշնամուս ահից մնացել է ՊԱՏԱՆԴ

24 ԱՊՐԻԼԻ 1915 թվական — 
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՑՊԱՀԱՆՋ
Ն Ո Յ Յ Ա Ն
Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ

Թող,Երկիր իմ,
Մաքառումիդ 
Առավոտի անվերջության մեջ
Իմ հոգնած,փոթորկոտ մտածմունքի տեսքը
Չվախեցնի քեզ:

Այն թող գոտեպնդի 
Չգտնված փրկության դռների առջև
Մեր արյան ընդվզումի
Հավերժ անլուռ բախման ցոլքը վճռական:

Այն թաքնված է 
Մեր այգեստանների, դաշտերի,
Բարձունքների
Մեր տապանաքարերի մեջ.
Ծիլ ու ծաղիկ ցուցանող
Գարնանամուտքով…

Թեպետ
Տարամերժ եղավ մեր արևը
Չարչարանաց պատերազմում,
Արև, որ եղել է 
և ուրախության,
և տրտմության աստված,
Արև, որ ամեն կողմ
Կխայթեր,
Կողողեր լուսաթել նվաճումը կյանքի… 
Արև,որ եղել է դեղին նարինջ
և կթևածեր երկնքում` Ավետիս…

Երկիր իմ, ցանուցիր է
մարմինը քո 
քո մարմինը արևելաՀայությունն է,
հույսի փրկության 
վերակենդանացման պարտակուտակ 
Արարատն է, Արագածն է, 
Սևանն ու Արաքսն է, Հայ ցեղի բողոք …
աշխարհի անհայր մայրցամաքներից անդին,
աշխարհի անմայր մայրցամաքներից այսդին
քո մարմինը արևմտաՀայությունն է, 
ողբերգության տասներկու զոհասեղան,
արցունքարյուններդ- Եփրատի և Տիգրիսի հետ 
խառնված անլաստ նավակներ…
այդ ավերակներու միջից բանտված
հառաչանքների անմարմին կանչեր….
քո մարմինը Վանն է, 
այն քո ըմբոստության բռունցքն է 
կայծակնամահ մեր հողին…
քո մարմինը Մուշն է, 
այն քո լինելության խենթության օվկիանն է քամված… 
քո մարմինը Սասունն է,
այն քո զորության 
Դավթի սուր է Մսրա Մելիքին կիսող…
քո մարմինը Տարոնն է, 
այն քո անձնամարտի զորություն է, 
սարսափ մարմնակործան երկրաշարժի 
քո մարմինը Ադանանն է,
այն քո փրկության ազատամտայնության 
արձակված նետերն են տիեզերք,
քո մարմինը Տրապիզոնն է, 
այն քո ընդվզումի դեգերումների ամուսնության 
ընծան է Մեծն Տիգրանին,
թշնամուս վզին անկրկնելությամբ փաթաթված ահ է ,

քո մարմինը Բիթիլիսն է, 
այն քո վրեժխնդրության հազարամյա 
զարդաքանդակն է խտացած, 
չկամեցողիս ստամոքսում — վնասակար,
խոցոտող փշալարերի խուրձ… 
քո մարմինը Խարբերդն է, 
այն քո իրավունքի կատաղության քամին է, 
հողմն է վերադարձող
թշնամուս վրա …
քո մարմինը Կարինն է, 
այն քո տիեզերական անզսպության մրրիկն է
թշնամուս կամակորության ընդդեմ ,
ընդդեմ բարբարոսության,
ընդդեմ պատերազմի, 
ընդդեմ եղեռնագործության,
ինքնապաշտպանության դուրս ելած…
քո մարմինը — Զեյթունն է, 
քո մարմինը — Շապինգարահիսարն է, 
քո մարմինը — Շատախն է, 
քո մարմինը -Մուսա լեռն է 
քեզ գերազանցող թշնամուն Արցախում ծնկի բերող
քո մարմինը Կիլիկիան է, 
այն քո ճերմակ անքնության 
ծովն է փրկության, հեռականչող…
քո մարմինը — Հայ վրիժառուներն են* 
քո մարմինը Փոքր Ասիան է, 
այն քո Հայությունն է, այն քո Հայասան է ,
այն քո ողբերգության 
տասներկու զոհասեղաններն են 
Հայոց ցեղասպանության… 
քո մարմինը Ջավախքն է, այն քո ընծան է, 
այն քո դստրիկ — թագուհու օժիտն է խլված…
քո մարմինը — Նախիջևանն է, 
գինարբուքային անկողին Նոյի,…
թմրամոլությամբ օտարեցին քեզ 
ու այլոց գրկում դու կալանված ես և անօգնական…
քո մարմինը Արցախն է, այն քո հերոսության
ալ արյան լիճն է
գալիք հաղթության օրերում աղավնացած…
Ու քո մարմինը — Մեծ Հայք, սփյուռքն է…
ցաքուցրիվ բոլոր աշխարհամասերում 
Քո գլուխն Արարատն է, քո ոտքերն օվկիանից անդին
ու թևերը քո, երկիր իմ,
աշխարհի անհայր մայրցամաքներից անդին,
աշխարհի անմայր մայրցամաքներից այսդին,
մթագնած պարիսպներից քեզ վարագուրեց 
թշվառության,սարսափի,եղեռնի պտուտահողմը,
/այն թուրք խուժանացեղերի խաժամուժն էր վայրի,/ 

գորշ գայլը ոռնում է` թող կորչի Հայքի արևը,
թող գիշեր ու զօր կիսալուսինն իշխի
գալիք հազարամյակում… 
հյուսիսից հարավ 
և արևելքից մինչև արևմուտք…
Հյուսիսից հարավ և արևելքից մինչև արևմուտք…
Եկ, եղբայր իմ, փնտրենք մեր գարունը, 
մեր կորած արևը հայոց լեռնաշխարհից,
Մեր չօտարացած հողը հայոց բնաշխարհից,
Մեր չձուլվող օդն ու ջուրը — չմահմեդացած, չօտարացած,

Մեր տածած սիրով փակենք երախը գորշ գայլի
Ի ցույց մայրցամաքների

…………………………………..
Որպես
Ճշմարտի,
Ազատության 
և 
Խաղաղության Հայրեր 

Հյուսիսից — Հարավ
և 
Արևելքից մինչև Արևմուտք…

* Հայ վրիժառուներ`
Սողոմոն Թեհլերյան 
Պետրոս Տեր-Պողոսյան 
Արտաշես Գևորգյան 
Արշավիր Շիրակյան 
Արամ Երկանյան 
Հակոբ Մելքումով

 

ԴԱՆԻԵԼ ԴԱՎԻԹ