ԷՄՄԱ ՏԱՆԱՆՅԱՆԻ ՀՈՒԶԱԽԱՌՆ ՆԵՐԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ


ՙՉկան բարոյական կամ բարոյազուրկ գրքեր:Կան գրքեր,որոնք կա՛մ լավ են գրված,կա՛մ գրված են վատ:Ահա և բոլորը՚,-գրել է Օսկար Ուալդը:Գիրքը պե՛տք է կարդալ գրիչը կամ մատիտը ձեռքին:Ոչ մի բան այնպես չի ձևավորում,զարգացնում ու արմատավորում մարդու գիտակցական դաշտը,ինչպես դուր եկած հատված արտագրելու կամ խորիմաստ միտքը նշելու սովորությունը: Ցավալի է նշել,որ արդի ժամանակներում ընթերցանությունը և,առհասարակ,գրքերի հանդեպ հետաքրքրությունը սպառել է իրեն,սակայն այս ամենի կողքին չենք կարող չնկատել,որ հոգեբանական բովանդակությամբ յուրաքանչյուր գիրք աչք է շոյում հասարակության,հատկապես՝ երիտասարդության շրջանում: Ինչ վերաբերում է չափածո և արձակ ստեղծագործություններին,ապա,հատկանշական է,որ բարոյահոգեբանական տարրեր պարունակող ստեղծագործությունն էապես տարբերվում է մյուս բոլոր թեմատիկ աշխատանքներից այնպես,որ նրանում արտացոլվում է հոգին,և կապ չունի,թե վերջինս ինչ գույն ունի և ում գրչին է պատկանում:Այդպիսի ստեղծագործության մեջ մարդը վերգտնում է իրեն,խորհում,երկմտում,հաճախ իր և հերոսի /ուհի/ միջև տեսնում ահռելի մեծ կապ,այնուհետև տրվում բանաստեղծական հուզախառն լիրիկային:Այսպիսի ստեղծագործողներից է Էմմա Տանանյանը: Էմմա Տիգրանի Տանանյանը ծնվել է 1951թ.հոկտեմբերի 7-ին Կամո քաղաքում /նոր անունը՝ ք. Գավառ/:Հայրը շինարար-ինժեներ էր, մայրը`Գավառի մանկատանը աշխատում էր որպես մանկավարժ-դաստիարակչուհի: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ՙՏնտեսագիտական կիբեռնետիկա՚ բաժինը: 1976թ. մինչ այսօր աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջում, որպես դասախոս և ամբիոնի վարիչ: Երկրորդ մասնագիտությամբ Դրական հոգեբանության մասնագետ է,և իր գործունեության ընթացքում հրատարակել է կյանքը դրականորեն փոխելու մոտիվացիոն հետևյալ գրքերը՝ ՙՀարուստ և հաջողակ լինելու գաղտնիքները՚/2011թ./ ՙՀաղորդակցման հմտություններ: Մարդճանաչողության արվեստը՚ /2012թ./, ՙՄտքի ուժը:Ցանկությունների իրագործման տեխնիկան՚/2013թ./ «ՙԵրջանկության գաղտնիքը մտքի ուժի մեջ է՚ /2014թ./, ՙԵրջանիկ երեխա դաստիարակելու արվեստը՚/2016թ./: Շուտով ընթերցողների սեղանին կդրվի նրա մյուս գիրքը, որին ընթերցողները անհամբերությամբ են սպասում:Ամուսնացած է,ունի աղջիկ և տղա, 3 թոռ: Ապրում է Երևանում: Էմմա Տանանյանի հոգեբանական գիտելիքների ու մարդկային վեհագույն արժեհամակարգի մասին են խոսում շատերը: Զավեն Ալավերդյանը նրա մասին գրել է.ՙՄիշտ որևէ լավ բան տեսնելիս ես չափազանց ուրախանում եմ, լինի դա լավ գիրք, լավ կինոնկար, թե ուսանողի լավ պատասխան՝ քննության ժամանակ։ Տիկի՛ն Տանանյան, Ձեր կատարած աշխատանքը վե՛ր է ամեն մի դրվատանքից:Ի մի բերել, ժողովվել մարդու էությունը բացահայտող և հազարամյակների ընթացքում կուտակված դիտարկումները՝ շատ մարդահաճո գործ է։ Փաստորեն Ձեր մատենաշարը հետագայում ևս զարգացում ապրելով կարող է վերաճել, որպես ՙՄարդագիտության հանրագիտարանի՚։ Մեծարգո՛ գործընկերուհի, ուրախ եմ Ձեր գործերին ծանոթանալու համար՚: Այսպիսին է Էմմա Տանանյանի մարդկային տեսակի յուրահատուկ աշխարհը: Նա ոչ միայն կրթում ու դաստիարակում է արդի սերունդներին, զինելով նրանց ժամանակակի պահանջներին համահունչ գիտելիքներով, կարողություններով և հմտություններով,այլև մարդկային վեհ արժեհամակարգի միջոցով դառնում է օրինակ՝ սերունդերի համար:Հասարակական կյանքը խառնիխուռն վիճակում է,գիրն ու գրականությունը՝աղավաղված կամ մոռացված,և միայն այսպիսի յուրահատուկ մարդկանց շնորհիվ է,որ հնարավոր է դառնում պահել,պահպանել ու զարգացնել տարբեր սերունդների աշխարհայացքը,նրանց մեջ սերմանելով սեր՝ կյանքի,մարդու ու հայրենիքի նկատմամբ: Մաղթում եմ,որպեսզի հանճարեղ հոգեբանի կյանքում շողա հավերժափայլ լուսատու արևը,իսկ կյանքը ողողվի հաջողության նրբերանգներով:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *