Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը բարձրաձայնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման արդյունքից իր դժգոհությունը:

  Հանդիպումը, որը կայացել էր Մոսկվայում Մամեդյարովին լավատեսություն չի ներշնչել: Դիվանագիտության մեջ աննախադեպ նման հայտարարությունը, Մամեդյարովն արել է Բաքվում հրավիրված ասուլիսի ժամանակ` պատասխանելով Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ հարցին:

«Ես չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները»,- հայտարարել է Մամեդյարովը:

Նա տեղեկացրել է, որ փետրվարին Գերմանիայում նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Հանդիպումը պետք է տեղի ունենա փետրվարի 17-19-ը ընկած ժամանակահատվածում: Ես տվել եմ իմ համաձայնությունը»,- հայտնել է նա:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, ինչ Լավրովը ամենամյաամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցոր Լեռնային Ղարաբաղում ռազմականգործողությունների իրականացումը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէպատասխանելովադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցինՎերջինս հետաքրքրվում էրթե արդյոք Ռուսաստանըկմիջամտի «Ադրբեջանի ներքին գործերին», եթե ադրբեջանական կողմը նախաձեռնի ռազմականգործողություններ Լեռնային Ղարաբաղում:

Կատարվածից հետո Մամեդյարովը շտապել էր Մոսկվահանդիպելու և խնդրի առնչությամբքննարկումներ ունենալու Լավրովի հետ:

 

Artsakhpress.am