Մեր հայրենակից, ֆրանսիաբնակ Էդգար Կարագյոզյանը, ով վերջերս բավականին հաջող արդյունքներ է ցույց տալիս տարբեր մրցաշարերում, օրերս կայացած "Փարիզ 2016" մրցաշարում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Մրցաշարի մասնակիցների թիվը 169-ն էր՝ մեծամասնությունը Ֆրանսիայի ներկայացուցիչներ։ Էդգարը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր։ Շնորհավորում ենք նրան և մաղթում նորանոր հաջողություններ։