Զորի Բալայան Արցախի Հերոս

ԲԱԼԱՅԱՆ ԶՈՐԻ ՀԱՅԿԻ 

 Ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 19531957 թվականներին ծառայել է բալթիական նավատորմում։ 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 19631973 թվականներին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։ 1967 թվականին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել, անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն։ 1970 թվականին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս։ 1973 թվականի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս։ 19731975 թվականներին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերում (Երևան

Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 1960-1970-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլև ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից։

Եղել է 1988 թ. ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թթ. Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-1992 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թ. սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։

1992-1995 թթ. եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992-1994 թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը… Բայց այս ամենով հանդերձ նրա ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված հիրավի նպատակասլաց գործունեությունը։ Իսկ դրա համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը… Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած։

Պարգևներ, մրցանակներ

  • ՀԽՍՀ Պետական, ԽՍՀՄ լրագրողների միության Ն. Օստրովսկու անվան համամիութենական գրական մրցանակների դափնեկիր է։
  • 2006 թ. սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Հայկի Բալայանն արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով։
  • 2010 թ. փետրվարի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[1]:

Ընտանիք[խմբագրել 

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

 գրքեր

  • Մի բուռ սաթ, Երևան, 1969, 60 էջ։
  • Հիպոկրատի գլխարկը, Երևան, 1972, 320 էջ։
  • Երկնագույն ճանապարհներ, Երևան, 1975, 405 էջ։
  • Գոտեմարտ, Երևան, 1976, 295 էջ։
  • Խիղճը, Երևան, 1981, 317 էջ։
  • Ցավ, Երևան, 1978, 216 էջ։
  • Երկու կրակի մեջ, Երևան, 1979, 136 էջ։
  • Սպիտակ մարաթոն /ռուսերեն/, Երևան, 1980:
  • Բաց նամակ նորապսակներին, Երևան, 1980, 44 էջ։
  • Բարության ծառը /Ակնարկների, հոդվածների և նոթագրությունների ժողովածու/, Երևան, 1986:
  • Տագնապ /վիպակ/, Երևան, 1987:
  • Դիմակայում։ Աղետալի դեկտեմբերը
  • Հայկաշեն։ Հրապարակախոսություն, Երևան, 1988:
  • Թևեր /Վավերագրական վիպակ Նելսոն Ստեփանյանի մասին/, Երևան, 1988:
  • Դժոխք և դրախտ /հուշեր, խոհեր, նոթեր Արցախյան ազատամարտի մասին/, Երևան, 1995:
  • Ճանապարհ։ Հրապարակախոսական էսսե
  • Չգրված օրենք։ Վեպ, վիպակներ և պատմվածքներ Դպր. բարձր տարիքի համար / նկ.՝ Վ. Հարությունյան/, Երևան, 1986:
  • Օջախ /էսսե/, Երևան, 1981:
  • «Վերջին աղբյուրը» (նվիրված Սևանա լճի հիմնախնդրին), Երևան, «Լույս», 1983:
  • Հաց /ռուսերեն/, Երևան, 1984:

Վթար /ռուսերեն/, Երևան, 1988:

 ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է ՈՍԿԵ ԱՐԾԻՎ շքանշան:

ՈՍԿԵ ԱՐԾԻՎ շքանշանը հանձնվում է

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց

 

 

 

 

 

 

 

1. ԲԱԲԱՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՆԴՐԱՆԻԿԻ
 
 
2. ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԶԱՎԵՆԻ
 
 
3. ՂՈՒԼՅԱՆ ԱՇՈՏ ՀՄԱՅԱԿԻ
 
 
4. ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄՈՆԹԵ ՉԱՐԼԶԻ
 
 
5. ՕՀԱՆՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄՈՒՇԵՂԻ
 
 
6. ՔՈՉԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻ
 
 
7. ԻՎԱՆՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԻՎԱՆԻ
 
 
8. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ
 
 
9. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՋԱՄԻԼԻ
 
 
10. ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺ ԱԶԱՏԻ
 
 
11. ՂԵՎՈՆԴՅԱՆ ՊԵՏՐՈՍ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ
 
 
12. ՊՈՂՈՍՅԱՆ ՅՈՒՐԱ ՎԱՂԱՐՇԱԿԻ
 
 
13. ՀԱԿՈԲՅԱՆ ՄՈՎՍԵՍ ՀՐԱՆՏԻ
 
 
14. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՎԻՏԱԼԻ ՄԻՔԱՅԵԼԻ
 
 
15. ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՈՐԳԻ ԻՍԱՀԱԿԻ
 
 
16. ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՎԱՂԻՆԱԿԻ
 
 
17. ԲԱԼԱՅԱՆ ԶՈՐԻ ՀԱՅԿԻ
 
 
18. ՂԱՐԱՄՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՍՈՒՐԵՆԻ
 
 
19. ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԱՐՇԱՎԻՐԻ
 
 
20. ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԻՎԱՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *