Պատասխանատվության բարձր զգացում..Դուք, իրավամբ, վայելում եք մեծ հարգանք Ձեր համերկրացիների շրջանում, ինչպես նաև զգալի հեղինակություն ունեք արտերկրում ՝
Այսօր հրամայաբար պետք է կարող լինենք տարբերակելու`հայրենիքին, ժողովրդին իրոք նվիրված մարդկանց:Շատերի համար հայրենիքն այն վայրն է, առանց որի չեն պատկերացնում իրենց կյանքը, իսկ մարդկանց մեկ այլ խմբի համար այն սոսկ վերամբարձ բառ է, որը չի առաջացնում հոգու թրթիռ: Հայրենիքը սիրելու, գնահատելու և նրա իմաստն ու նշանակությունը իրապես հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է ճանաչել այն; Հայրենիքի յուրաքանչյուր հիմնախնդիր պետք է սովորենք դարձնել մերը: Ամեն անգամ` գլուխը բարձին դնելուց առաջ, մի պահ պետք է հարց տանք ինքներս մեզ. «Ի՞նչ արեցինք այսօր հայրենիքի համար, մե՛ր հայրենիքի համար>>:Նրանք գիտակցում են, որ դյուրին չէ այդպիսին լինելը, բայց տոգորված ներքին լույսով պարտավորություն են զգում հաստատվել խավարի դեմ պայքարելու համար:
Ստիպում մարդկանց խորհել, հասկանալ, որ վերջապես ամեն ինչից վեր պետք է կանգնած լինի մարդը, ով իր գործունեությամբ ապացուցել է արդեն, որ իր հնարավորությունները ծառայեցնում է ժողովրդին: : ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԳԱԼԻՍ ՀՈԳՈՒ_ բույրը ;Մարդու ուժն է, նրա հմայքը ու երևի հենց այդ գեղեցկությունն է, որ մարդուն պահում է ինքնատիպ, պահում է ՄԱՐԴ ;Հավատում ենք քեզ ՀԱՐԳԵԼԻ ԶՈՐԻԿ ԲԱԽՇԻՅԱՆ ,որ պատրաստ է գնալ մինչև վերջ և հաղթել միասնական `ժողովրդի հետ միասին:Զորիկ Բախշյան`տեսակը իսկական մարդու օրինակ է`լուսավոր մարդու տեսակը չես շփոթի ոչ մեկի հետ: Այսպիսի մարդու հազվադեպ ես հանդիպում, մարդ , որի ներկայությամբ քեզ զգում ես լույսի մեջ, հույսի շողերով պարուրված, վայրագ հողմերից ու չար խարդավանքներից պաշտպանված: Նրա ներկայությամբ չես կարող արդարասեր, անկեղծ ու շիտակ չլինել, անսահմանորեն չսիրել ճշմարտությունը և մոռանալ մարդկանց օգնելու, մարդ արարածին սատարելու պարտքդ ու նվիրվածությունդ:Նրանից կարծես ինչ-որ երկնային լույս է ճառագում և հոգիդ ու մտքերդ պայծառանում են: Այսպիսի մարդիկ բնության, մարդկության զարդն են: Նրանք չունեն երախտիքի, հատուցման, գնահատանքի կարիք:Նրան ճանաչում ու սիրում են մարդիկ,: Ու հպարտությամբ են լցվում, որ գիտեն և ճանաչում են ԶՈՐԻԿ ԲԱԽՇԻՅԱՆ հայորդուն, մեծ ու ինքնատիպ այս հզոր անհատականությամբ հայ մարդուն: Չկա ավելի մեծ երջանկություն, քան զգալ ու հավատալ, որ կողքիդ կան այնպիսի մարդիկ, ովքեր անկեղծ ուրախանում են քո հաջողություններով: .Վստահ եմ` Ձեր ջանքերը գնալով կկրկնապատկվեն և կբերեն նոր հաղթանակների` ի փառս Հայոց աշխարհի և նրա ժողովրդի;Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված նորանոր հաջողություններ պարգևի Ձեզ Ձեր հայրենաշեն ու ազգօգուտ առաքելության մեջ:Իսկական հայրենասերը նա է, ով ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցում իր այդպիսին լինելը: Եվ ինչպես ասել է Լակորդերը. «Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքին մատնված ավազահատիկ է»: