Զորավար Մանվել Գրիգորյանի անունից պատանի երկրապահ կամավորականները պարգևատրվեցին երկրապահական մեդալներով ու պատվոգրերով

Էրեբունու տարածքային բաժանմունքում տոնական տրամադրություն էր: Կենտրոնում դարձյալ բաժանմունքի շնորհալի ու տաղանդավոր պատանի երկրապահներն էին՝ ժողգործիքների և փողային նվագախմբի սաները: Վերջերս կայացած Ազգ-բանակ համաժողովի ընթացքում իրենց լավագույն ձևով դրսևորելու, երկրապահի ու բաժանմունքի անունը բարձր պահելու համար Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի անունից պատանի երկրապահ կամավորականները պարգևատրվեցին երկրապահական մեդալներով ու պատվոգրերով: ""Բաժանմունքի նախագահ Նունե Մանուկյանը շնորհավորեց պարգևատրվողներին և նշեց, որ այս պատանիներով հպարտանալու դեռ բազում առիթներ ենք ունենալու, որովհետև նրանք են ավագների գործի արժանի շարունակողներն ու հայրենիքի իսկական զավակները:
Պատանի երկրապահներն էլ մեծ ուրախությամբ նշեցին, որ պարգևատրումը պարտավորեցնում է էլ ավելի լավ աշխատել, սովորել և հասնել նոր բարձունքների, խոսատացան արդարացնել բոլորի սպասումներն ու նվաճել նոր հաղթանակներ:  ""

Եկմ էրեբունու տարածքային բաժանմունք

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *