Զոհված 19-ամյա զինվորը դեպքից մեկ ժամ առաջ խոսել է ծնողների հետ (ֆոտո) news.am

 Մայիսի 25-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված զինծառայող 19-ամյա Վահե Եղոյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր:

Գյուղապետ Գալուստ Գա


լստյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Վահեն 10 ամսվա ծառայող է եղել, վիրավորվել է գլխի շրջանում: «Ասել են, որ Վահենին ներկայացրել են «Արիության մեդալի», որից ենթադրում ենք, որ հակառակորդի գործողությունների հետեւանքով է զոհվել»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ նա ծառայում էր Մատաղիսում:

«Վահեի հետ երեկ երեկոյան 17.30-ի սահմաններում են ծնողները խոսել, ասել է, որ ամեն ինչ լավ է, ծառայությունը նորմալ է անցնում ու դրանից մեկ ժամ անց եղել է դեպքը»,-ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ Վահե Եղոյանը երկու եղբայր ունի, որից մեկը՝ երկվորյակ: Ավագ եղբայրը նույնպես ծառայել է Մատաղիսում, իսկ երկվորյակ եղբայրը ներկայումս սովորում է Ագրարային համալսարանում:

Այս պահին Վահե Եղոյանի մարմինը բերել են Երեւան: Երեւան են մեկնել զինվորի հայրը, հորեղբայն ու գյուղապետը, սակայն իրենց դեռ ոչինչ չեն ասում:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *