http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19113743_1034112990052465_700197837895503352_n.jpg?oh=5cfe1ee97151f2cb084862a51783590c&oe=5A0DB6B3 alt="Арман Монте Шахбазян-ի լուսանկարը:" width="353" height="265" />

ԵՌԱԲԼՈՒՐ՝ նրանք արժանացան հավիտենության դափնե տիտղոսին, ապրեցին ոգու «փոթորիկը»` երկունքն ու ցնորքը, ում հոգիները ի զորու էին անձնազոհվելու:
Հայրենիք՝հիմա, հասկանում եմ, թե որքան վստահություն ու պարծանք կա այդ մեկ հատիկ բառի մեջ, հանուն որի արժե ապրել ու մեռնել։ Իզուր չեն հայրենիքը համեմատում մոր հետ եւ ասում՝ մայր հայրենիք։ Միայն նրանք են ամենից մաքուրն ու նվիրականը, միայն մայրն ու հայրենիքն են ներում ու սպասում։ Հայրենիքն հիշողությունն է, ու դուք մի էջն եք նրա, հայրենիքն մեր նախնիներն են, իսկ դուք կանչն եք նրանց։ Ավարայրի դասերով, մերօրյա հերոսների ջանքերով հառնեց անկախ Հայաստանս, որի խաղաղությունը այսօր զինվորի ձեռքերում է։ Մաքառումների միջով անցած, զրկանքներ կրած հայի ուժն ու ոգին է բանակը։…Սկսած Մամիկոնյաններից մինչեւ Արցախյան հերոսամարտում ընկած ու այսօր Եռաբլուրում հանգչող հայ կամավորականները, ովքեր խնդումերես ընդունեցին մահը մեզ համար, մեր այս խաղաղ օրվա համար։
Կանգնած Հայաստանի Հանրապետության սահմանագլխին՝ դուք քաջ գիտակցեցիք, որ աշխարհի պղտոր հեղեղներին կուլ չգնացիք դուք աչքի լույսի պես պահպանես այս փոքրիկ, լավաշաչափ հողը, որ Հայաստան ու հայրենիք է կոչվում։
Տա՛ Աստված, այնպե՜ս անեղծ ու հաղթական ապրենք, որ ձեզ տեսնենք ապրողների մեջ