Զինվորի և ծնողի հանդիպումը ի՞նչ առավելություն է տալիս

Շատ հետաքրքիր է զինվորի և ծնողի հանդիպումը ; Երկու որդիս էլ ծառայել են բանակում; Երկար ճանապարհ գնալով անգամ , մոտալուտ հանդիպման սպասումից չքացել էր անգամ հոգնածությունը: Հիշում եմ՝ -Ժամեր անց որդիները ստացան իրենց ծնողներին տեսակցելու թույլտվությունը եւ կայացավ երկար սպասված հանդիպումը: Երջանկությունից բխող արցունքերը միախառնվել էին զինվոր որդի ունենալու հպարտությանը»:Ապա սկսվեց խոսք ու զրույցը բանակային առօրյայի, զինվորական ծառայության անհրաժեշտության եւ հոգեբանական ու ֆիզիկական փոփոխությունների մասին, որ ծառայության ընթացքում նկատվում են տղաների մոտ: 

http://scontent-frt3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/21371268_463466687361596_7845424031615673003_n.jpg?oh=95ad03fb41d961ee95c79031e81de47f&oe=5A4CD640 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="298" height="223" />

Զինծառայողները հպարտությամբ իրենց ծնողների առաջ նշեցին, որ գոհ են ծառայությունից, հրամանատարության վերաբերմունքից, որ իրենց համար հպարտություն է՝ կրել զինվորի պատվավոր կոչումն ու զինվորական համազգեստը, ապրել զինվորական առօրյայով եւ այն զգացողությամբ, որ կարողանում են ապահովել մի ամբողջ ժողովրդի խաղաղություն: «Մենք որ մեր սահմանը չպահենք, ո՞վ մեր փոխարեն այն կպահի: Տղամարդը կյանքում կոփվում է հենց բանակում, եւ մենք մեզ հզոր ու առնական ենք զգում»,-խոստովանեցին Գեղարքունիքի մարզի զինծառայողները:
Զինվորի և ծնող հանդիպումը բարոյահոգեբանական շատ կարևոր նշանակություն ունի և իր նպաստն է բերում բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում; Զինվորների շրջանում ավելի բարձր է պահվում բարոյահոգեբանական ու մարտական ոգին ինչպես նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդման եւ բանակի նկատմամբ վստահության բարձրացման կարեւոր բաղադրիչ է
Յուրաքանչյուր ծնող, ում որդին ծառայում է հայոց բանակում, պետք է հպարտանա, որ հայրենիքի պաշտպան զինվոր ունի։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *