"" Հայ զինվոր,սրտի թրթիռով քեզ եմ գրում այս նամակը: Ես գիտեմ որ դու ամենախիզախն ես այս աշխարհում: Դու քո կյանքի գնով պաշտպանում ես մեր հայրենիքը, մեր արևը, մեր երկինքը ու քո տունը:Եթե ձեռքտ զենք ես վերցրել ապա քո Հայրենիքը պաշտպանելու համար ես վերցրել:Ես մաղթում եմ քեզ՝ առողջություն, ուժ և խիզախություն: Աստծո ձեռքը քո գլխին թող լինի:

Ն.Սաֆարյանի անվան  164   հիմնական դպրոցի 3-րդ ա դասարանի աշակերտուհի` Օհանյան Նատալի

Իր ՖԲ էջում նկարը հրապարակել էր՝Նիկոլ Փաշինյանը գրելով՝

Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։ Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր