Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից

""
Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ օրենքի նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:
ԻՆՖՈ ԱՐՄԵՆԻԱ
Ժամանցային և տեղեկատվական կայք