Զինվորականները հատում ենք 2016 թվականը՝ նախատոնական տրամադրություն զորամասերում

Ահա և մոտեցավ ևս մեկ ժամանակաշրջանի ավարտ՝ հատում ենք 2016 թվականի վերջնագիծը;Հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան, լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ: Որպես լավատեսական ցանկություն կուզեինք, որ մեր հպարտ ժողովուրդն ապրեր արժանավայել՝ լիահույս ապագայի հանդեպ ունեցած հավատի սպասելիքներով, Թող, որ զինվորի մայրը ուրախ սրտով ու ժպիտով ճանապարհի ու տուն ընդունի իր զավակին՝ Հայրենիքի զինվորին: թշնամին գիտի, որ մեր մոտ տոն է, մարդիկ տոնով են զբաղված, ու այդ օրերին շատ ավելի զգույշ է պետք լինել սահմանին: Իսկ մեր զինվորները արթուն ու սթափ սահման են հսկում, որ մենք խաղաղ դիմավորենք Նոր Տարին ու Սուրբ Ծննդյան տոները: Աստծու հզոր ձեռքը թող միշտ զորավիգ լինի մեր զինվորին:Մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած սիրելի՛ զինվորներ, հրամանատարնե՛ր;Նոր տարին Հայոց բանակում ծառայության ընթացքում դիմավորող նորակոչիկնե՛ր, զինվորնե՛ր և սպանե՛ր, հավաստիացնում եմ, որ ձեր ծնողների և ընտանիքների հետ միասին մեր սրտերը նույնպես բաբախում են ձեր հաջողության, բարի ծառայության և առողջ ու հաղթական տունդարձի համար:Կուզենայի, որ յուրաքանչյուր զինվոր գիտակցի իր կարևորությունը և վստահ լինի, որ յուրաքանչյուրս ընկալում ենք, թե ինչպիսի դժվարին, բայց նվիրական գործ է նա կատարում

 

""

""

Armday Սուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *