Ֆրանսիայում կա մի զարմանալի ճանապարհ, որը Նուարմուտե կղզին կապում է Ֆրանսիայի հետ: Այս ճանապարհի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ օրվա ընթացքում այն անցանելի է միայն մի քանի ժամ:

""

Մնացած ժամերին ճանապարհը ջրի տակ է անցնում մոտ 4 մետր խորությամբ:
Պասսաժ դյու Գուան (ճանապարհի անունը) առաջին անգամ հիշատակվել է քարտեզում 1701թ.: 139 տարի անց այն վերանորոգվել է, և վերնամասը երեսպատվել է գետաքարերով, որից հետո ճանապարհով կարող էին անցնել ոչ միայն ոտքով այլև սայլակով: Հաջորդ վերանորոգումը եղել է 1971թ., ""երբ ամրացրին ճանապարհը,

որից հետո ճանապարհով  կարող են անցնել նաև ավտոմեքենաներ:Ճանապարհի երկարությունը կազմում է 4.5 կմ: Չնայած այն այնքան էլ երկար չէ, սակայն նրա վրայով անցնելը վտանգավոր է: Ճանապարհի 2 ծայրերում դրված են նշաններ՝ ջրի

""

 

մակընթացության  ժամերով:  Սակայն որոշ խիզախների համար կառուցվել են հատուկ աշտարակներ, որոնք օգնում են պատսպարվել մակընթացությունից: Բայց դա չի կարող փրկել մեքենային:  ©  Armday