ԶԱԲԵԼԱ ԱԲԵԼՅԱՆ »Ի՞նչ եմ անում…»բանաստեղծությունների ժողովածու… ԲԱՐԻ ԵՐԹ ԴԵՊԻ ԳՐԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐ

Բանաստեղծուհի Զաբելա Աբելյանի հետ ծանոթացել եմ դեռևս 2016 թվականի գարնանից: Հետո այցելեցի իրեն, նրա հետ էլ ավելի մտերմացա և հասկացա, որ նա ոչ միայն լավ բանաստեղծուհի է, լավ մանկավարժ, այլ նաև լավ մարդ և այն էլ մեծատառով մարդ:
Հիմա եկեք Ձեզ ծանոթացնենք Զաբելա Աբելյանի հետ:
Զաբելա Աբելյանը ծնվել է 15 ապրիլի 1945թվականին Սյունիքի մարզի Կապան քաղաքում, բանվորի ընտանիքում:1951-64 թթ ուստարիներին սովորել և ավարտել է Կապան քաղաքի Լենինյան հանքերի Ն. Կրուպսկայայի անվան թիվ 5 դպրոցը: 1964- 1969 թթ սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթֆիզ բաժինը: 1968 թվականից մինչև կենսաթոշակի անցնելը աշխատել է Արարարտի մարզի Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչուհի:2015 թվականից Վիքիպեդիայի վիքիխմբագրող է : Ստեղծագործել սկսել է դեռ դպրոցական հասակից: Առաջին բանաստեղծությունը գրել է 1961 թվականի ապրիլի 2-ին, 16 տարեկան հասակում և այն նվիրված էր տիեզրագնաց Յուրի Գագարինի դստրերին: Մասնակցել է Կապան քաղաքի »Պիոներ տան » գրական խմբակին : Տպագրրվել է »Արարատ » մարզային և »Փոքր Վեդի գյուղի դպրոցի »նավաճումներ;», գյուղի »Փոքր Վեդի , Խոր Վիրապ թերթերում: Թղթակցում է »Արարատ» մարզային թերթին: Թոշակառու է : Ապրում և ստեղծագործում է Փոքր Վեդիում: Այժմ »Փոքր Վեդի, Խոր Վիրապ» թերթի կամավոր գլխավոր խմբագիրն է ու պատասխանատուն: Թոշակի անցնելուն պես 2014թվականին ստեղծել է գյուղի ակումբում Ա+8 գրական -թատերական խմբակը: Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և մեդալներով : 2016թվականին ընտրվել ԱՄՆ-ի ՀԳՄ-ի անդամ: Արժանացել է ԱՄՆ-ի ՀԳՄ-ի կողմից պատվոգրի » Գրական վաստակաշատ գործծնեության և մշակույթային կյանքի զարգացման գործում ներդրված ավանդի համար»: 2017 թ մայիսին ընտրվեց »Հայ Արվեստի Տուն, Գրական մեղեդիներ» հ/կ-ի Գրական խորհուրդի նախագահ: Այդ կազմակերպության կողմից նույնպես նա արժանացել է պատվոգրի Որպես համահեղինակ մասնակցեց Գրական մեղեդիներ» Ա և Բ համարների ալմանախներում:
Ու հիմա ձեր առաջ է դրված նրա առաջին անհատական գրքը »Ի՞ՆՉ ԵՄ ԱՆՈՒՄ»:
Ժողովածուն սկսվում է հարցով, որը հեղինակը ինքն է իրեն տալիս` »Ինչ եմ անում…» Ինքն էլ հոժարակամ պատասխանում է իր իսկ տված հարցին.
Ի՞նչ եմ անում…Հայտնում եմ
Աշխարհներին…Արևներին …
Քո գոյությունը,գոյությունը քո,
որ իմ Աշխարհն ես ու իմ Արևը…
Հարցը, որը ծնվել է դեռևս 09.05.1980 թվականին, այնքան պարզ է, միևնույն ժամանակ այնքան յուրահատուկ և առանձնահատուկ, որ քիչ է մնում ընթերցողը ինքը պատասխանը ասի, բայց պատասխանը կա ամեն մի տողում: Հենց այդ հարցն էլ դառնում է այդ բարերար սերմը, որը ցանված էր բանաստեղծական դաշտ համարվող ճերմակ թղթին, և բանաստեղծուհին իր իսկ արցունքներով ջրում է այն, իր սրտի ջերմության տաքացնում է այդ ցանած սերմը, որը բարեբեր հող-սրտի մեջ գտնվելով աճում է և ծնունդ է տալիս » Ի՞նչ եմ անում…» բանաստեղծությունների ժողովածուին: Աբելյանը բացված գրքի պես իր հոգին ներկայացնում է իր ընթերցողներին: Կիսվում է նրանց հետ իր մտորումներով և անձնական խոհերով: Բարձրացնում է իրեն տագնապ պատճառող հարցեր, որոնք միայն իրենը չեն, այլ իր նախնիներինն է, իր հայրենիքինն է : Նրա գրած ամեն մի տողը լցված է կանացի նրբին զգացողությամբ ու հույզերով, հոգեխռիվ ապրումնեով և սիրով: Ամեն մի տողում ընթերցողը տեսնում է իր իսկ ապրումները, իր խռովքներն ու ուրախությունները:Աբելյանի » Ի՞նչ եմ անում..» բանաստեղծությունների ժողովածուն, որը հեղինակի անդրանիկ զավակ-գիրքն է, լի է սիրով և ջերմությամբ: Ընթերցողը հեշտությամբ է այնտեղ գտնում նաև սիրո արտահայտման իր կերպը, որը գտել է քնարերգու Զաբելա Աբելյանը և աբելյանական քնարերգությունը դառնում է էլ ավելի հարազատ, մտերիմ ու սիրելի:
48 տարի աշխատելով մանկավարժ հարազատ դարձած գյուղի դպրոցում բանաստեղծուհի Զաբելա Աբելյանը իր կյանքի լավագույն տարիները նվիրաբերել է աճող սերնդի կրթությանն ու դաստիարակությանը` նրա մեջ սերմանելով հայրենասիրություն, իր հող ու ջրին արժանապատիվ ու անսասան տերը լինելու աննկուն ոգին: Թեև նա աշխատել է մաթեմատիկայի ուսուցչուհի, բայց անսահման սիրով սիրել է հայ գիրն ու գրականությունը: Իսկ թոշակի անցնելուն պես զբաղվելով թերթի խմբագրական աշխատանքով և երեխաներին հավաքագրելով Ա8+ գրական -թատերական խմբակում նա պարբերաբար խմբակի ելույթներ են պատրաստել գյուղի ակումբում, անգամ կազմակերպել է այդ ակումբի ելույթը Գյումրիի Ֆրունզիկ Մկրտչյանի անվան հուշաթանգարանում, Երևանում Իսահակյանի անվան գրադարանում և այլուր: Աբելյանը` փաստացի թոշակի անցնելով որպես մանկավարժ , թոշակի չգնաց: Նա շարունակում է իր մանկավարժական գործեությունը ամենուրեք: Հիմա էլ նա իր բանաստեղծությունների միջոցով է կրթում և դաստիարակում իր ընթերցողներին: Թվում է, թե առաջին գրված բանաստեղծությունից, որը ծնվել է դեռևս 1961թվականին, անցել է ավելի քան 46 տարի և այսքան լռություն պահպանելուց հետո ընթերցողի սեղանին դնելով » Ի՞նչ եմ անում…» բանաստեղծությունների ժողովածուն, մենք պիտի հանդիպեինք սկսնակ բանաստեղծուհու, բայց հակառակը: Ընթերցելով էջ առ էջ նրա գրված բանաստեղծությունները, ամեն օր նրա անձնական դիմագրքային հարթակում տեղադրված նրա բանաստեղծությունները ընթերցելով հասկանում ենք , որ Զաբելա Աբելյանի միտքը նման է հոսող աղբույրի ջրին: Թվում է միայն, որ առաջին բանաստեղծության ծնունդից հետո շատ ուշ է գրիչ ձեռքդ վերցնես և երկնես նոր բանաստեղծություններ, բայց այդ տարիներին Աբելյանի գրիչը կանգ չի առել, չի չորացել: Շատ գրվածներ ոչնչացվել են, այրվել, կորել, բայց նրա բանաստեղծական միտքը կենդանի է և աճող է: Նա ուշացումով է մուտք գործում գրական աշխարհ, սակայն այն ուշացումով մուտք գործելը ստվեր չի գցում նրա կենդանի գրչին: Նա ուշացումով է մտել գրական աշխարհ, բայց ոչ ուշացած: Նա եկել է իրեն տրված ժամանակին իրեն յուրահատուկ խոսքը ասելու բոլորին, ասելու, թե ինչ է նա անում: Նա պարզապես իր քնքուշ և մեղմ ձայնով բոլորին` Աշխարհներին, Արևներին հայտնում է իր գոյության մասին, իր հայրենիքի գոյության մասին, այն մասին, թե ո՞վ է իր Աշխարհը և իր Արևը: Ինչ տարիքում էլ լինի հայ բանաստեղծը կամ բանաստեղծուհին , եթե նրա գրիչը ունակ է ամեն օր երկնելու նոր մտքեր, նոր խոհեր, ուրեմն նա օժտված է տաղանդով և օրհնված է նրա բանաստեղծական ծնունդը: Աբելյանը սկսնակ, նորելուկ բանաստեղծուհի չէ: Պարզապես նա իր բանաստեղծական բերքը ուշացած է ներկայացնում, բայց իր ժամանակին: Ասում են.»Լավ է ուշ, քան երբեք:» Աբելյանի ստեղծագործական միտքը վաղուց է սկսել երկնել բանաստեղծություններ և դեռ շատ երկար է հորդելու նրա միտքը որպես կենարար թարմ ջուր հագեցնելու ընթերցողների հոգու անսահման ծարավը:
Հատկապես ոգեշնչող են նրա հայրենասիրական թեմայով գրված բանաստեղծությունները, որոնք բորբոքում են հայ մարդու հոգում կուտակված վիշտն ու մրմուռը:
Այդ թեման հրաբխի պես ժայթքում է ու դեռ ժայթքելու է այնքան մինչև եռացող լավան հոսի ու հասնի ողջ աշխարհի մարդկանց, արթնացնի բոլոր -բոլորին, որ ամենքը իմանան, թե ո՞վ է հայը, որտեղի՞ց է նա գալիս և դեպի ո՞ւր է նա գնում, ի՞նչ ցավ ունի նա և ի՞նչ պահանջներ: Նա ցանկանում է, որ բոլորը իմանան այդ ցավը, որով նա ապրել է, ապրում է և հույսով է, որ մի օր կհասկանան, որ դարերից եկած և դեպի դարեր գնացող հայն անմահ է, հայոց հողը սուրբ է և այն սրբացել է իր արժանի զավակների արյունով: Աբելյանի գրիչը լավատեսական է, բարի և քնքուշ:
Կրկին անդրադառնանք Աբելյանի »Ի՞նչ եմ անում..».բանաստեղծության ժողովածուի ամենառաջին բանաստեղծությանը և վերհիշենք մեծն Եղիշե Չարենցի »Ամբոխները խելագարված » պոեմը, որը սկսվում է նախերգանք-դիմումով: Բանաստեղծը դիմում է հեռու, մոտիկ ընկերներին, արևներին, հրանման հոգիներին:
Նույնն էլ անում է տաղանդաշատ բանաստեղծուհի Զաբելա Աբելյանը.
Ի՞նչ եմ անում…Հայտնում եմ…
Աշխարհներին…Արևներին…
Քո գոյությունը, գոյությունը քո,
որ իմ Աշխարհն ես…ու իմ Արևը…
Դեպի գրական երկակամար Բարի երթ մաղթելով 72 -ամյա բանաստեղծուհուն, որի գրիչը 56 տարեկան է և ունի մեծ եռանդ, հույս, քնքշություն բոլորի հանդեպ, հույս ունեմ, որ նրա հեղինակած անդրանիկ բանաստեղծությունների ժողովածուն »Ի՞նչ եմ անում…» մեծ ընդունելություն կգտնի ընթերցողների կողմից: Ինչպես նաև համոզված եմ, որ գրքին կհաջորդի նոր բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուներ:
Բարի լույս աշխարհ գալ գրքիդ, թանկագին բարեկամ:

Միշտ լավ գրականության ակնկալիքներով
բանաստեղծուհի, լրագրող, հրապարակախոս, թարգմանչուհի 
Մելսիդա ՀԱԿՈՒՆՑ
»Հայ Արվեստի Տուն, Գրական մեղեդիներ» հ/կ-ի նախագահ
07.09.2017 ք. ԵՐԵՎԱՆ

 —

 

 

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *