Իմ գործընկեր, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ այսօր ստորագրեցինք
2018-2021թթ. համագործակցության ծրագիրը, որը, վստահ եմ,
գործնական նոր որակ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև ծրագրերի իրականացմանը:

Նախատեսում ենք առավել ընդլայնել առկա համագործակցությունը հատկապես առևտրատնտեսական կապերի, ժամանակակից տեխնոլոգիաների, տրանսպորտի, քաղաքաշինության, զբոսաշրջության, կրթության, առողջապահության, մշակույթի ուղղություններով։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան