Երևանում 53-Ամյա Ռուզաննան Երկվորյակ է Լույս Աշխարհ Բերել 12 Տարի Անպտղությունից Հետ։

 

Նոյեմբերին՝ Արցախում պատերազմի ժամանակ էր պարզվել , որ նա երկվորյակի է սպասում….

Ռուզաննա Ս.-ն 50 տարեկան եղել, երբ դիմել է «Աստղիկ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունք: Նա երկար տարիներ բուժում է անցել, ԱՄԲ-ի մի քանի անհաջող փորձ կատարել: Ռուզաննան և իր ամուսինը շատ էին ցանկանում երեխա ունենալ, սակայն՝ ապարդյուն: Թեպետ արդեն հուսահատությունը մեծ է եղել, սակայն ամուսինները որոշել են ևս մեկ անգամ փորձել: 2020 թվականի օգոստոսին, վերջապես, պացիենտին պատվաստել են երկու սաղմ: Սեպտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ կինը հղիացել է, իսկ նոյեմբերին՝ Արցախում պատերազմի ժամանակ, պարզվել է, որ նա երկվորյակի է սպասում:

Այս տարի ապրիլի 7-ին Ռուզաննան վերջապես ավելի քան 12 տարի սպասելուց հետո երկու տղա է լույս աշխարհ բերել՝ Էմիլն ու Լևոնը: Ծնվելիս նրանք կշռել են 2200 և 2400 գրամ և արդեն 12-րդ օրը դուրս են գրվել ծննդատնից:

Էռնա Ասլանյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *