Երևանը՝Հարավային Կովկասի ամենահարուստ մայրաքաղաքն է

Հարավային Կովկասի հարապետություններից մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ամենացածր ցուցանիշն ունի Հայաստանը (3037 դոլլար),որի մայրաքաղաք Երևանը,ինչպես պարզվում է,իր տարեկան բյուջեով ամենահարուստն է…
1,1 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի տարեկան բյուջեն կազմում է 124 միլիոն դոլլար,իսկ 2.1 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի տարեկան բյուջեն՝123 միլիոն դոլլարից մի փոքր ավել է…Սակայն տարանցիկ Վրաստանի և նավթագազային պաշարներով հարուստ մեր հարևանների կողքին ուղղակի ճոխ է դիտվում «ոչինչ» չունեցող Հայաստանի մայրաքաղաքի տվյալները.1մլն75 հազար 900 բնակիչ ունեցող Երևանի տարեկան բյուջեն կազմում է 84 մլրդ344 մլն931 հազար դրամ՝173 միլիոն դոլլար…
Վերը նշված տվյալները մտորելու տեղիք են տալիս…Ինձ որպես գյումրեցի միշտ զարմացրել է Երևանի և Գյումրու բյուջեների սարսափելի անհամաչափությունը…Գյումրին,ըստ պաշտոնական տվյալների,10 անգամ փոքր է Երևանից… Ըստ տրամաբանության,Գյումրիի բյուջեն պետք է լիներ 8 միլիարդից մի փոքր ավել…Սակայն Հայաստանի երկրորդ մեծությամբ բնակավայրը,որը նաև պարզվեց,որ ամենաաղքատ քաղաքն է հանրևապետությունում,ունի ընդամենը 3 միլիարդ դրամանոց բյուջե…
Երևանը և Թբիլիսին գրեթե նույն բնակչությունն ունեն,սակայն Երևանի տարեկան բյուջեն 50 միլիոն դրամով ավելի է Վրաստանի մայրաքաղաքի բյուջեից…Հետաքրքիր է,ինչի՞ վրա է ծախսվում այդ գումարները…
Հ.Գ.Ես շատ եմ սիրում մեր մայրաքաղաքը,սակայն Երաևնը կամաց-կամաց դառնում է քաղաք-պետություն՝Հայաստանը վերածելով «շերեփուկի»…Կարելի է Երևանին տրամադրվող գումարների որոշ մասն ուղղել մարզերի բնակավայրերի խնդիրները լուծելու համար…

Գագիկ Համբարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *