Երկօրյա հանգիստ Ծաղկաձորում

ԵԿՄ Կենտրոն տ/բ. նախագահ՝ Ռ. Մխիթարյանի նախաձեռնությամբ կազմակերպել է երկօրյա հանգիստ Ծաղկաձորում պատանի երկրապահ ակումբի սաների և զոհված հաշմանդամ ազատամարտիկների երեխաների համար։ Հայաստանի ամենասիրված ձմեռային հանգստավայրն անշուշտ եղել և շարունակում է մնալ Ծաղկաձորը: Հաշվի առնելով, որ երկու օրյա հանգիստը հանգստանալու համար են, պատասխանատուները ապահովել էին երեխաների ակտիվ հանգիստը՝ մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներով, հայրենասիրական ու ճանաչողական բնույթի տարբեր դաս-խաղերով, հագեցած հիմնականում հաճելի ու ուրախ խաղերով , որոնք կօգնեն ոչ միայն հանգստանալ ու զվարճանալ, այլ իրենց բովանդակության շնորհիվ կկարողանան մարզել հիշողությունը, նպաստել գիտելիքի կրկնողությանն ու իհարկե շփվել հասակակիցների հետ եւ ամրապնդել խմբային աշխատանքում հաղորդակցվելու հմտությունները: Նրանք նաև խարույկ վառեցին և իրենց հայրենասիրական երգ ու ասմունքը էլ ավելի ոգեշնչեց ներկաներին:Պատասխանատուներն նախապես անհատական աշխատանք էին տարել ծնողների հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու և նրանց առօրյան այդ նախասիրությունների համաձայն առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար:Ուզում եմ առիթից օգտվել ու շնորհակալություն հայտնել՝Պարոն Ռ.Մխիթարյանին , պատասխանատուներին, իրենց սիրո ու նվիվածության շնորհիվ գերազանց աշխատանք ու արդյունավետ հանգստյան օրեր ունենալու համար։ Ինչպես ասում են ՝ Սպիտակ ձեռքեր՝ մաքուր հայրենիք․․․ 09,01 2020թվ, Սուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *