Երկրապահը՝ հայի ինքնությունն ու պահապանը. Մայիսի 8-ը Երկրապահի օրն է…

""Ավանդույթի համաձայն միջոցառման սկզբում երկրապահները ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, որից հետո այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց մարտական ընկերներին:
Մայիսյան այս հաղթանակների առաջամարտիկները միշտ էլ եղել են երկրապահները, կամավորականները, ովքեր հավատացել են նախ՝ իրենց ուժին և ապա՝ գործին: Երկրապահները ոգի են, որ միայն ու միայն հաղթանակ են բերում: Հաղթանակի շնորհիվ մենք շտկեցինք մեր մեջքը, կանգնեցինք ձիգ ու հպարտ: Այդ հպարտությունը մեզ տվեց Երկրապահն ու մեր միասնությունը:
Երկրապահը նախկին չի լինում, ինչպես և նախկին չի լինում հայրենիքը:Երկրապահը արյան կանչի մարտիկն է:
Հայրենիքը միշտ էլ մնում է հայրենիք, և հայրենիքի զինվոր ու պաշտպան երկրապահը չի զորակոչվում և չի զորացրվում:""
Մենք երկրապահ ենք…Այդ անունը չենք գնել պատմությունից, այն վաստակել ենք կյանքով: Մենք դափնեպսակ չենք ուզում ժողովրդից: Ամենագեղեցիկ դափնեպսակը՝ հաղթանակը, մենք ենք պարգևել նրան:Մենք մեր ուժը գիտեք, մեր սերը գիտենք և գիտենք այն դաշտը, ուր մեր ուժն ու սերը օգտագործելու են: Մենք երկրապահ ենք….
Շնորհավոր տոնդ, երկրապահ հայ ժողովուրդ…

 

""

 

 

 

 

ԵԿՄ Էրեբունու տ/բ լրատվություն