Երկրաշարժի ականատեսը`Մուշեղ Գասպարյան

 

28 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41 Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը:
ՊԱՏՄՈՒՄ Է ՄՈՒՇԵՂ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, -Շատ ծանր ցավ է ասել ու գրել այդ ահավոր օրվա մասին, որ դեկտեմբերի 7-ին իմ »Ակնթարթ» նկարչական խմբի հետ մեկնեցի Գյումրի:Ճանապարհի կեսին կանգ առանք, անհնարին էր գնալ մեքենայով և ոտքով շարժվեցինք դեպի աղետի գոտի:
Տեսանք ահավոր տեսարան,քայլում էինք ավերված քաղաքով,բաժանվեցինք խմբերի և սկսեցինք օգնել և միաժամանակ փաստավավերագրում էինք, լուսաբանում ,որպեսզի  ամբողջ աշխարհին զգոն պահենք, եղբայրական օգնության ձեռք մեկնելու աղետի գոտուն:Մեր հայրենակից, կենդանի լեգենդ, շանսոնյե, երաժիշտ, դերասան, դիվանագետ եւ միլիոնավոր մարդկանց կուռք Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, նույն ինքը` Շառլ Ազնավուրն այցելեց Լենինական:Ներկա էի  այդ տեսարանին ,թե ինչպես հոսում էին աչքերից, բառեր չէր գտնում արտահայտվելու,,,1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո անվանի հայը հիմնադրել է «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական հիմնադրամը:Այնուհետև մեկնեցինք Սպիտակ `ամբողջովին ավերվել էր քաղաքը:Բառեր չէինք գտնում խոսելու `միայն արցունքներ,,,
Ահավոր երկրաշարժը կործանեց քաղաքներ ,գյուղեր: Հայաստանում գրանցված ավերիչ երկրաշարժը ցավ ու կսկիծ բերեց, բայց կորստից բացի, նաև շատ ընկերներ և բարեկամներ տվեց հայ ժողովրդին: Սարսափելի աղետից տարիներ են անցել, բայց հայը չի մոռացել իրեն օգնության մեկնած ձեռքը։
Չեն մոռացել հատկապես նրանք, ովքեր անմիջապես իրենց մաշկի վրա են զգացել այդ օգնությունն ու բարի վերաբերմունքը:20-րդ դարի վերջին, իսկ ավելի ճշգրիտ 1988 թվականին, Հայաստանի բնակչությունը և ամբողջ հայ ժողովուրդը երկու մեծ ցնցում ապրեցին: Դրանցից առաջինը ղարաբաղյան շարժումն էր,  երկրորդը Սպիտակի երկրաշարժն էր ;
»Սրբությամբ պահենք հիշողությունը» Պահենք ապագայի համար,անմեղ զոհերի անմահության համար:

""

""

""

""

 


07,12,2016 Սուսաննա Իսահակյան
լուսանկարները Մուշեղ Գասպարյանի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *