Երիտասարդը դարձավ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի խորհրդանիշ

Արտակարգ դրության առաջին օրից սկսած Հունանյանի գործունեությանը հետևում և հիացմունքով արձագանքում ենք , որովհետև , իսկապես նա բարության մարմնավորում է ։ 

Ամեն օր հիվանդանոցներ է այցելում ` իր խմբով , ինչպես նաև անապահով ընտանիքներին է օգնում` անշահախնդիր։
Հունանայանը նշում է ,որ ոչ մի քաղաքական  հետք չունի իր նախաձեռնությունը և չի կարող ունենալ , որովհետև ժամանակի ընթացքում յուրաքանչյուրը պետք է հասկանա , թե որն է իրականն ու արժևորի այն կյանքը , որն ապրում է։

Քանի որ ՀՀ-ում արտակարգ դրությունն երկարացվել է , Հունանյանի հետ զրույց ունեցանք , և նա նշեց , որ մինչև արտակարգ դրության ավարտը նույնպես կանգնած է ժողովրդի կողքին։
Անքուն գիշերների և գերհոգնածության մասին չի սիրում խոսել , որովհետև ինչպես նա է ասում ` «ամեն ինչ մեր ժողովրդի համար է»…

Շարունակական նախաձեռնությունների կողքին նաև նոր ծրագրեր են ավելացել , որին շատ արձագանքողներ եղան ։
Իսկապես , նման մարդիկ , ինչպես Հովիկ Հունանայանն է, դարձել են խորհրդանիշ ` կորոնավիրուսի պայքարի դեմ։
Եվ , որպես վերջաբան , կարող ենք ասել , որ Հունանյանի գործունեությունը շարունակական բնույթ են կրելու , իսկ մենք էլ լուսաբանելու առիթներ շատ կունենանք։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *