Երեք ընկերներ սահմանում էին ,երբ հանկարծ թշնամին խուժեց . մարտական խնդիր կատարելը դարձավ ժամանակի պարտադիր հրամայական … Սակրավորին հատուկ իր անվախությամբ ,ընկերներին քաջալերելով `առաջ էր շարժվում փոխգնդապետ Մանուկյանը ,հետախույզին վայել հոտառությամբ նրանց թիկունքը պահելով ` կռվում էր փոխգնդապետ Աղեկյանը ,իսկ մայոր Թորոյանը ինքնավստահությամբ ընկերներին զենք էր մեկնում `կռվելու համար ։ …Երեք վայրկյան և Մատաղիսի սաղարթախիտ անտառները լցվեցին վառոդի ծխով… Պայքարել,կռվել,հայրենին պաշտպանել,միմյանց կյանք փրկել ,դա էր երեք ընկերների պատվիրանը։ Առօրեական էր դարձել թշնամու հետ ճակատամարտելը .բնավ , այն միակը չէր ։ Բազում մարտեր էին ընթանում Մարտակերտում ,Մատաղիսում,Թալիշում,Տոնաշենում … Յուրաքանչյուր ճակատամարտ վճռում էր վաղվա օրը։ Երեք ընկեր ընտրել էին ամենադժվարին ուղին`հայրենիքին ծառայելը ,հայրենիքին նվիրվելը,հայրենիքի համար նույնիսկ կյանքը չխնայելը ։Անմնացորդ նվիրումը հայրենիքին դարձել էր նրանց համար պարտականություն,որ երեք արծիվ պատվիրանում իրենց ամրագրել էին ."գիտակցաբար կռվել ,ընկնել հանուն հայրենիքի" ,քանի որ այլ կերպ հավետ ապրել չէին կարող։ Բոցերում անշեջ կռվեցին նրանք ,արահետներ թողնելով հեռվում ։Արահետներ, որ ապագայում պիտի տաներ նրանց մարտի… Հերոսներ ,որոնք ընկան ճակատամարտի այն արահետներում ,որոնք թողել էին իրենք … Արահետներ ,որոնք այսօր հիշեցնում են քաջերին`Արտակին,Հայկին, Գեղամին։ Արծիվներ ,որոնք փրկեցին կյանքեր,փրկեցին հայրենիք և մահ ,որ եղավ իրական մի հնարք` փրկելու համար այլոց կործանումը վերահաս … Մի սիրտ ,որ բացվեց իր ժողովրդի համար…(Մանուկյան Գեղամ) Մի հասակ ,որ պատեց յուր զինվորներին `իբրև վահան …(Աղեկյան Արտակ) Մի ձեռք ,որ քառօրյայում փութաց զենք հասցնել ,բայց ավաղ…(Թորոյան Հայկ) Երեք արծիվներ այդ օրերից ի վեր ճախրում են ,որպես քաջության մի վախեցեք օրինակ` կյանքի ու կռվի փարոսի համար ։

 

"Սուսաննա

 

 

 

"Սուսաննա

 

"Սուսաննա

 

 

Սիրով և երախտագիտությամբ Ձեր զինվոր `Ռազմիկ Խրշոյան (ք.Երևան )։