Երեկոյան Վիգեն Սարգսյանը կներկայացվի ՊՆ ղեկավար կազմին

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի նախագահի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար՝ ազատվելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

 

Ռազմինֆոյի տեղեկություններով՝ այսօր երեկոյան նորանշանակ նախարարը կներկայացվի պաշտպանության նախարարության ղեկավար կազմին:

"ՀՀ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. լուսանկարը Panarmenian գործակալության

Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանի կենսագրությունը

Ծնվել է 1975թ. մայիսի 10-ին:

1992-1996 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտությամբ (Մասնագիտացում` անձնակազմի կառավարում): 1992-1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում (Դիվանագիտության պատմություն, միջազգային հարաբերություններ):

1995–1998 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնականի, խորհրդականի պաշտոններում: 1998-2000 Թաֆթս և Հարվարդի համալսարաններում (ԱՄՆ) ստացել է Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի աստիճան:

2000 թվականին ծառայության է ընդունվել ՀՀ պաշտպանության նախարարությունում, աշխատել է՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ (մինչև 2003 թ.):

2003-2009 թթ. եղել է ՀՀ նախագահի օգնական, այնուհետ՝ 2009-2011 թթ., աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2011 թ. հոկտեմբերին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, պաշտոնը զբաղեցրել է մինչև 2016 թ. հոկտեմբեր:

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին (2015) և 2-րդ (2013) աստիճանի մեդալներով, ՀՀ ԱԺ Պատվո ոսկե մեդալով (2011), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2008) և այլ պետական ու գերատեսչական մեդալներով ու պարգևներով:

Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *