Երգչուհի Լէոնորա – բուն անունով Արեւիկ Թանաշեան
Օպերային երգչուհի, լիրիկ սոպրանո: Ծնվել է 1985 թ. Գյումրիում: Սովորել է Գյումրիի Շիրվանզադեի անվան առաջին վարժարանում, միաժամանակ սովորելով Գյումրու Կոմիտասի անվան 2-րդ երաժշտական դպրոցի դաշնամուրի և ջութակի բաժինները, ավարտել է այն 1998-ին: Զուգահեռ հաճախել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն՝ մասնակցելով ներկայացումների, որոնք գլխավորում էին Խորեն Աբրահամյանը և Երվանդ Ղազանչյանը: Հաճախել է Գյումրու գեղարվեստի կենտրոն՝ սովորելով երգ,պար,յուղանկարչություն և գորգագործություն: 2001 թ. ընդունվել է Երևանի Պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, որը գերազանց ավարտել է 2007-ին, նույն թվականին ընդունվել է Երեվանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանը, որը ևս գերազանց ավարտել է 2009-ին: Արեւիկ Թանաշեանը անհատական մենահամերգներով և երգչախմբի հետ միասին հանդես է եկել Հայաստանում, Ղարաբաղում, Ավստրիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Լիբանանում, Արգենտինայում, Սիրիայում և մի շարք այլ երկրներում: 2012 թվականին Գյումրիում «Անուշ» օպերայի 100-ամյակի առիթով բեմ է բարձրացել որպես Անուշի դերակատար: 2014-ին Լիբանանում ներկայացել է բացառիկ մենահամերգով: Արեւիկը եղել է նաև Գյումրու Սբ. Աստվածածին եկեղեցու մեներգչուհի, եղել է «Գոհար» երգչախմբի անդամ և դասավանդել Խաչատուր Ավետիսյանի անվան երաժշտական դպրոցում: 2013-2014 թթ. դասավանդել է ձայնամարզություն Լիբանանի Համազգային Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցում: «Վերածնունդ» առաջին մրցույթ-փառատոնի դափնեկիր է և ոսկե մեդալակիր:
2014 թ. Հոկտեմբերի 19-ին մենահամերգով ելույթ է ունեցել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում նվիրված մայրության եւ գեղեցկության տոնին:
2014 թվականի Փետրվարի 12-ին Լիբանանում լույս տեսավ երգչուհու առաջին սկավարակը՝ Պռօսխումէ խորագրով, հովանավորությամբ աշխարհահռչակ դաշնակահար եւ կոմպոզիտոր Իլեաս Ռահբանիի:
2015 թ. (15-20 Հունիս) Երեվանում Լիբանանի դրոշի ներքո` մասնակցելով Կովկասյան առաջնություն միջազգային մրցույթին, դասական վոկալ անվանակարգում գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել բացարձակ հաղթող` ստանալով Գրան պրի գլխավոր մրցանակը:
2015 թ. (13-17 Սեպտեմբեր) Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացած Սոֆիա Գրան պրի 2015 միջազգային մրցույթին Հայաստանի դրոշի ներքո` մասնակցելով դասական վոկալ անվանակարգում, գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել բացարձակ հաղթող` ստանալով Գրան պրի գլխավոր մրցանակը:
2015 թ. (16-20 Հոկտեմբեր) Վարշավայում կայացած, մեծ երգչուհի եւ էսդրատային աստղ` Աննա Գերմանի անվան Wiktoria 2015 միջազգային մրցույթին, Հայաստանի դրոշի ներքո` մասնակցելով դասական վոկալ անվանակարգում, գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել բացարձակ հաղթող` ստանալով Գրան պրի գլխավոր մրցանակը:
2015 թ. Դեկտեմբերի 7ին Իրանի Իսլամական Հանրապետության Իսֆահան «Նոր Ջուղա» քաղաքում, ներկայացել է Հոգեվոր եւ դասական մենահամերգով՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին՝ «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով:
2016 թ. (15-18 Հունվար) Ռուսաստանի Պյատիկորսկ քաղաքում կայացած Winter tale 2016 միջազգային մրցույթին Հայաստանի դրոշի ներքո` մասնակցելով դասական վոկալ անվանակարգում, գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել բացարձակ հաղթող` ստանալով Գրան պրի գլխավոր մրցանակը:
2016 թ. (20-24 Մարտ) Իսպանիայի Լորետ դե մար քաղաքում կայացած Մոնսերադի ոսկյա ձայներ միջազգային մրցույթին Հայաստանի դրոշի ներքո` մասնակցելով դասական վոկալ անվանակարգում, գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել է հաղթող, դարձյալ գրավելով առաջին տեղ:
2016թ. Սեպտեմբերի 28-ին մասնակցելով Սփյուռքի նախարարության կազմակերպած արի տուն ծրագրի 100+1 համերգին պարգեվատրվել է հավաստագրով եւ մեդալով:
2016թ. Նոյեմբերի 1-ին Լիբանանում լույս տեսավ երգչուհու երկրորդ ձայնասկավարակը «Հայոց Արծիվներ» խորագրով, որը նվիրված է Ապրիլյան պատերազմի քառօրյա զոհերին՝ հովանավորությամբ Սարգիս Եարալեանի:
2016թ. Դեկտեմբերի 11-ին Լիբանանում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայությամբ տեղի է ունեցել երգչուհու բարեգործական մենահամերգը՝ որի հասույթը նվիրաբերվել է սիրիահայերին:
2016թ. Դեկտեմբերի 24ին ըստ կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի «Wapa» (World accociation of performing arts) Արեւիկ Թանաշեան արժանացավ տարվա լավագույն դասական երգչուհի մրցանակին
2016 թվականից սկսած Արեւիկ Թանաշեանը հանդես է գալիս միջազգային մրցույթներում որպես միջազգային ժյուրի:
2017թ. Հոկտեմբերի 3ին Անուշ օպերայի 105-ամյակին կրկին կմարմնավորե Անուշի դերերգը Գյումրու պետական սինֆոնիկ նվագախմբի հետ՝ այս անգամ համերգային կատարումով
2017թ. Նոյեմբերի 1ին Գյումրու Վարդան աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայկական զարդանախշեր պարախմբի հետ հանդես կգա ազգային, հայրենասիրական, ժողովրդական եւ գուսանական երգերով, որի ողջ հասույթը կնվիրաբերի Գյումրին առանց տնակների հիմնադրամին
2017թ. Նոյեմբերի 1ին իր համերգի ավարտին կարժանանա կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի «Wapa» (World accociation of performing arts)-ի ոսկե մեդալին
2017թ Նոյեմբերի 9ին Գյումրիում կրկին բարեգործական համերգով ներկայանալով իր հանդիսատեսին այս անգամ հասույթը կփոխանցի «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության,Արցախում զոհված, վիրավորված եւ անապահով ընտանիքներին օգնելու նպատակով
Ամուսնացած է իր պրոդյուսեր Վիգէն Թանաշեանի հետ եւ ունի մեկ որդի Ժոզէֆ Թանաշեանը: