Երբ միայն անունն է մնում top-news.am

Երեւանի ամենակենտրոնում եւս մեկ ռեստորան է բացվել: Գուցե լավ է, գուցե վատ է: Բայց իմ մոտ մի հարց առաջացավ, մեր քաղաքը օրենք, կանոններ ունի, թե որտեղ կարելի է ռեստորան բացել, իսկ որտեղ՝ ոչ: Ավելորդ գովազդից խուսափելու համար անունը չեմ նշում, բայց ռեստորանը բացվել է բազմահարկ շենքի առաջին հարկում, եւ որ ամենակարեւորն է, բնակիչների կամքին հակառակ:

Ավելին, ռեստորանի անվան կողքին բավական տարօրինակ սիմվոլիկաներ են: Այդպիսի սիմվոլներ, ասում են,մասոնական օթյակներն են օգտագործում: Մի խոսքով, դրան էլ հասանք:

Երեւանյան սրճարաններում համառ լուրեր են պտտվում, որ ռեստորանի սեփականատերը «Գոհար» երգչախմբի հիմնադիրներից Սեւակ Սերոբյանն է, որը ոչ միայն պարծենում է, որ մասոնական շարժման ներկայացուցիչ է, այլ նաեւ գլուխ է գովում, թե լավ հարաբերություններ ունի հայաստանյան բոլոր շրջանակների, այդ թվում իշխանությունների եւ ընդդիմության հետ:

Դժվար է ասել, թե «Գոհարի» անկման պատճառը գլուխգովանությունն է, թե ռեստորանային բիզնեսը, բայց երբեմնի սիրելի երգչախմբից, կարելի է ասել, որ այսօր միայն անունն է մնացել, որքան էլ նրան ճոխ լույսերով ու գույներով զարդարեն ու աշխարհով մեկ պտտեն:

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Ամբողջությամբ՝ top-news.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *