Երբ ինքդ քեզ ես վիրավորել

Ստեղծված իրադրությունից ելք գտիրՕրինակ մինչ օրս վիրավորված ես նախկին ընկերոջիցդ,որ նա քեզ դավաճանել է:  Փորձիր դրան այլ տեսանկյունից նայել և հասկանալ,  թե ի՞նչ հնարավորություններ տվեց այդ

դավաճանությունըՄիգուցե այդպե՞ս էր նախատեսված ճակատագրով,որպեսզի իսկական սերդ գտնեիրԻսկ հնարաոր է դավաճանությունը ներշնչի մեմուարներ գտնել ու փառքի հասնել…Շնորհակալ եղիր վիրավորողից:Նրա արարքը կյանքդ դեպի լավը փոխեց:Ուղղակի դու դեռ փոփոխությունը չես տեսնում,բայց եթե հավատաս, որ այն դեպի լավն է գնում այդպես էլ կլինի:

Մենք հաճախ ուրիշներին մեղադրում ենք այն բանում,որի համար մենք ինքներս մեզ չենք ներում:Եթե ինչ-որ մեկին մեղադրում ես անարդարության,հիմարության պատճառով,նշանակում է դու ավելի շուտ ինքնագիտակցության մեջ դժգոհ ես քեզանից:Ստուգիր քո ցուցակով,թե ուրիշներին ինչի համար ես մեղադրել,փորձիր հասկանալ,թե ինչը քո մեջ չես ընդունում:Հիշիր,ներել և քեզ ընդունելը ավելի կարևոր է,քան ներել և ընդունել ուրիշներին:Չէ՞ որ,եթե մարդը քեզ դուր չի գալիս,կարող ես հեռանալ և այլևս նրա հետ չշփվել:Ինքդ քեզանից,ավաղ,  չես կարող փախչել ու թաքնվել:Դրա համար այսօրվանից սկսիր սիրով ներել քո թերությունները:Մաքուր թերթ վերցրու և գրիր./Չնայած ամեն ինչին ես ինձ սիրում եմ:Թույլ եմ տալիս լինել այնպիսին,  ինչպիսին որ կամ:  Ընդունումեմ ինձ ամբողջ բազմակերպ անհատականությամբ/:Այս տողերը գրիր մի քանի անգամ,գեղեցիկ պաստառ պատրաստիր ու կախիր ամենաերևացող տեղում:Կզարմանաս,որքան արագ է փոխվում կյանքդ,եթե փորձես ապրել սիրով ու հաճույքով: Ամենակարևորը հիշիր,որ դու մարդ ես և իրավունք ունես վիրավորվել ումից ասես և որքան ասես:Բայց դու ընտրելու իրավունք ունես:միյայն դու ես որոշում արժե՞ ուրիշների խոսքից ու արարքներից վիրավորվել:Գուցե երբեմն արժե ուղղակի թոթվել ուսերն ու առաջ գնալ:Հոգեբանական պարադոքսն այն է ,որ որքան դյուրին ես ներում ,այնքան կյանքումդ վիրավորանքները քիչ են:

Նամակ  վիրավորողին

Ոմանք մտածում են,թե ներելը արժանապատվությունը նսեմացնող թուլություն է:Եթե ուզում ես,կարող ես վիրավորանքներտ դեռևս շատ տարիներ խնամքով հիշել ու երազել վրեժի մասին:Բայց ինչ՞ու:Դա նույնն է ,թե շարունակ աչքի առաջ ունենալ աղբը ,որ կյանքդ թունավորում է և խանգարում է առաջ շարժվել:Դժվար է նպատակներիդ հասնել,եթե ուսերիդ տհաճ ու անօգուտ բեռ կա:Նետիր ուսերիցդ և փորձիր ներել նրանց,:

Կազմիր վիրավորողների ցուցակը:Նրանում նշիր բոլոր նրանց ում հիշում ես:Երդվյալ թշնամիներից մինչև հարազատներն ու ընկերները,ովքեր քեզ ոչ դիտավորյալ,անզգուշաբար,հանկարծակի վիրավորել են կամ մոռացել:Յուրաքանչյուր անվան դիմաց գրիր պահանջների և վիրավորանքների ցուցակը:

Հետո ամեն մի վիրավորողի հետ /առանձին աշխատիր/:Յուրաքանչյուրին զայրալից նամակ գրիր:Արտահայտություններիտ համար մի ամաչիր:Զգացմունքներտ արտահայտիր հնարավորինս գունագեղ:Դուրս տափիր ագրեսիվությունդ,ցավդ ու կատաղությունդ:Գրիր այնքան, մինչև զգաս,որ զայրույթդ փոքր ինչ նվազել է:Ինչ որ պահ կզգաս,որ այլևս ասելիք չունես:ՈՒրախացիր.դա նշանակում է,որ նեգատիվ զգացմունքները դուրս են եկել:Հետո այրիր նամակն ու ուրախացիիր նայելով կրակին:Քո վիրավորանքից այժմ մօխիրն է մնացել:Նոր թերթ վերցրու և գեղեցիկ տառերով գրիր.Թանկագինս,սիրով ու շնորհակալությամբ ներում եմ քեզ:Ես քեզ ընդունում եմ այնպիսին,ինչպիսին կաս:Ես իմ վերաբերմունքը փոխում եմ քեզ խնդրում եմ ներել վատ մտքերի ու զգացմունքների համար:Եթե քեզ հանգիստ չի տալիս /Ախր,ինչպես կարող էր…/միտքը,հնարավոր է ավելի թեթևացած կզգաս,եթե դու դիտավորյալ այնպես անես ինչպես քեզ վիրավորողները:Օրինակ, կոպտությունը տանել չես կարող և քեզ նյարդայնացնում է,երբ քո ցանոթներից մեկը քո ներկայությամբ վատ է խոսում:Փորձիր անտաշին գոնե մի անգամ իր բառերով պատասխանել:Եթե հոգու խորքում այդ մասին երազել ես,բայց հարգանքի պատճառով քեզ զսպել,ապա արտահայտելով անպայման թեթևացած կզգաս:Բայց այս մոտեցումը բոլոր իրավիճակներում հարմար չէ,այդ պատճառով պետք է լավ կշռադատել հնարավոր բոլոր հետևանքները:

Նյութը պատրաստել է ՀՊՄՀ ՀԿ ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Ավետիսյանը

Armday