Երբ գալիս է սեպտեմբերը, ընտանեկան մելոդրամա։

Աշտարակից Մոսկվա է գալիս թոշակառու Լևոն Պողոսյանը, որպեսզի թոռանը, Լևոնիկին տանի առաջին դասարան։ Լևոնը շատ մարդամոտ է, հեշտ մտերմանում է նրանց հետ ու օգնում է նրանց, ինչը հատուկ չէ մեծ քաղաքների համար, որտեղ հարևանները կարող են իրար չճանաչել։

Նունեն խանդում է ամուսնուն, ով աշխատում է կարի ֆաբրիկայում և մասնակցում է գեղարվեստական ինքնագործունեությանը, և դրա պատճառով ընտանիքում պարբերաբար խնդիրներ են լինում։

Լևոնը ընկերանում է Լևոնիկի համադասարանցի Կատյայի պապի հետ։ Նիկոլայ Նիկոլաևիչը օգնում է Լևոնին առողջական խնդիրների հետ կապված, բժշկական հետազոտության արդյունքում պարզվում է, որ Լևոնին մնացել է քիչ ժամանակ ապրելու։

Մետաագործ Գենան Լևոնի համար մանղալ է պատրաստում։ Լևոնն ու Լևոնիկը խորոված են անում մոսկովյան բազմահարկի պատշգամբում։ Հարևանները, տեսնելով ծուխը, կանչում են հրշեջներին։ Լևոնը հրավիրում է բոլոր ընկերներին խորովածի։

Լևոնի ընկերները ճանապարհում են նրան օդանավակայանում։

Դերերում

    • Արմեն Ջիգարխանյան — Լևոն Պողոսյան
    • Նիկոլայ Կրյուչկով — Նիկոլայ Իվանովիչ Իվանով, Կատյայի պապը
    • Լաուրա Գևորգյան — Նունե, Լևոնի դուստրը
    • Վլադիմիր Իվաշով — Վլադիմիր Կոնդրիկով, Նունեի ամուսինը
    • Անտոն Իլյին — Լևոնիկ, (հնչունավորեց Կլարա Ռումյանովա)
    • Իվան Րիժով — բժշկության գեներալ
    • Գալինա Պոլսկիխ — Նաստասյա Վասիլևնա, հավաքարար
    • Միխաիլ Մետյոլկին — թաղային
    • Նիկոլայ Գրաբբե — ռենտգենոլոգ
    • Էդգար Էլբակյան — Լաերտ
    • Ավետիք Գևորգյան — Ստեփան, Լևոնի ճանապարհակից
    • Սերգեյ Պոտիկյան — հրշեջ
    • Վիկտոր Ավդյուշկո — Եվգենի Վիկտորովիչ, Նունեի գիտական ղեկավար

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *