Երբեք մի մոռացեք ծերերին՝ ես էլ եմ ծերանալու

Երբեք մի մոռացեք ծերերին՝ ես էլ եմ ծերանալու

Ծեր մարդիկ ուշադրության և սիրո կարիք ունեն ;Ծերությունը շատ խորիմաստ տարիք է:Շատ քչերին է հաջողվում ապրել մինչև խոր ծերություն:…Ոչ ոք չի զգում, թե ջահելությունն ինչպես է անցնում․․
Ծերությունը ոչ թե տարիք, այլև հոգեվիճակ է, երբ թվում է՝ արդեն ապրած են բոլոր դժվարություննրն ու փորձված են վայելքները, երբ շատ քիչ զարմացնող, հիասթափեցնող և ոգևորող բան կա:Ամենակարևորը տարեցների նկատմամբ ընդգծված հոգածությունն է: Երբ այլևս ոչինչ չկա անելու, տարեցները կարիք ունեն տարրական մարդկային շփումների, սեփական պատմություններն ու անցյալը վերհիշելու, թոռների մոտ հին օրերը վերարժևորելու:
Էրեբունու տարածքային բաժանմունքի պատանի ու երիտասարդ երկրապահները, բաժանմունքի նախագահ Նունե Մանուկյանի, պատանիների հրամանատար Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ այցելեցինք Նորքի տուն-ինտերնատ;Պատանի երկրապահները իրենց երգ ու պարով ,ասմունքով հիանալի և անմոռանալի օր պարգևեցին տատիկ ,պապիկներին;Նրանք նույնպես երգեցին ,ասմունքեցին, աչքերից հոսող ուրախ և տխուր արցունքները միաձուլվել էին և իրենց շնորհաշատ տաղանդով հիացրեցին ներկաներիս;
Ծերությունը մի տարիք է ,որի ընթացքում մարդիկ դառնում են ավելի զգայուն, լի երազանքներով և հույսերով:Ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը ցանկանում են սիրված լինել և արժանանալ շրջապատի ուշադրությանը:Նրանք ունեն խնամքի և հոգատարության կարիք:Իզուր չի ասվում.<<Մարդ ինչքան մեծանում է,այնքան փոքրանում է>>:Ցավոք սրտի,հիմա կան ընտանիքներ,որտեղ ծերերի կյանքն այնքան էլ բարվոք չէ, և շատ հաճախ նրանք արժանանում են ընտանիքի անդամների արհամարհանքին:Բայց չ՞ է որ նրանք էլ հասարակության մի մասնիկ են`արժանի խնամքի:Յուրաքանչյուրս էլ վաղ թե ուշ հասնելու ենք այդ տարիքին և զգալու ենք ծերության լավ և վատ կողմերը:Ինչ վերաբերվում է մեծերի նկատմամբ հարգանքին, յուրաքանչյուրս էլ պետք է իր անձնական օրինակով դա ցույց տանք, դրանով իսկ նպաստելով ապագա սերնդի դաստիարակման գործին: Շփվելով Նորքի տուն-ինտերնատի՝ աշխատակիցների և տարեցների հետ հասկանալի էր ,որ ծերերի տուն ինտերնատում ընտանեկան ջերմ ու հոգատար միջավայր է ապահովում բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը;Ես համարում եմ,որ աստվածահաճո գործ եք կատարում ; Կոլեկտիվում յուրաքանչյուրը գիտակցում է, որ պիտանի ու բարի գործ է կատարում։ Այստեղ մեկը հետաքրքրված է մյուսի խնդրով և լուծումներ է փնտրում։ Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժանձնակազմով, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ պատրաստված սենյակներով և բանիմաց ու հմուտ խոհարարների թիմով ;Յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում են անհատական հարգալից մոտեցում ու պատասխանատվություն :Սա խոսում է այն մասին, թե նրանք որքան սրտացավ ու նվիրված են իրենց աշխատանքին ;Ես էլ եմ մահկանացու:Իմ անհոգ թռչնի թևով թևածող մանկությանը փոխարինեց երիտասարդությունը,ապա`ծերությունը:
Ծերությունն անխուսափելի է,ես չեմ վախենում ծերանալուց:Միայն ցանկանում եմ,որ յուրաքանչյուրիս ծերությունը լինի երջանիկ,որ շրջապատեն մեր երեխաները, թոռներն ու ծոռները,որ բոլոր ծերերը շրջապատված լինեն բարի մարդկանցով,լինեն լավ խնամված ու միշտ սիրված:Ցանկանում եմ ձեզ սիրելի տարեցներ ամենալավն ու բարին և քանի որ կյանքն առանց խոչընդոտների անհետաքրքիր կլինի, ցանկանում եմ, որ կյանքում հանդիպած բոլոր խոչընդոտները հաղթահարեք ժպիտով և առանց հուսահատության…
Ծովի խաղաղ ջրերի պես
Ժպիտը թող ողջունի ձեզ
Ինչքան լավ բան կա աշխարհում
Ցանկանում եմ բոլորը ձեզ:

""

""

""

""

""

""

«Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *