Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…

  1. 1.  ՆերկայացրեքինքներդՁեզ:
    Արամ Խաչատրյան: Ծնվել եմ Հրազդան քաղաքում: Ավարտել եմ տեղի Հ. Օրբելու անվան N13 ավագ դպրոցը, որին  կից ուսանել եմ նաև Կ. Զարյանի անվան արվեստի դպրոցի դերասանակ բաժինը: Այժմ ունեմ arxablog.blogspot.am կայքը, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ:
  2. 2.  Ի՞նչէհավատքըՁեզհամար:
    Հաճախ, երբ վարում եմ հարցազրույցներ և այս հարցը տալիս եմ դիմացինիս, յուրաքանչյուր պատասխանի ժամանակ մտածում եմ, արդյոք ես ի՞նչ  կպատասխանեի (մտածում է):  Ակամայից հիշեցի Նժդեհի խոսքերը` ով հաճախ էր կրկնում, որ հավատքը, դա Կրոնականության պակասն է , ասել է աստվածության, սրբության զգացումի պակաս, որի պատճառով հոգևոր շփոթի է մատնված օրվա մարդկությունը: Ինձ համար հավատքը, ինչպես և սերը, անբացարտելի զգացմունքներ են, որոնք չի կարելի առանձնացնել միմյանցից:
  3. 3.  Կցանկանայի մի քանի հարց  տալ Ձեր անձնական կյանքից: Արդյո՞ք գտել  եք Ձեր երկրորդ կեսին:

Իհարկե’,գտել եմ… Սերն այն շարժիչ ուժն է, որը խթան է հանդիսանում ցանկացած արվեսագետի համար.. Այստեղ թող լինեն բազմակետեր, առայժմ այսքանը:

  1. 4.   Ի՞նչ է Ձեզ համար բեմը, բեմական արվեստը:
    Սիրեցի բեմը. մթության  մեջ պարզություն, որին էլ հաջորդեց այնտեղ երևալու անհագ ցանկությունը: Տեղին կլինի հիշել հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանի խոսքը.  «Եսուզումեմմարդկանցժպիտովլուրջբաներասել»: Իսկ բեմական արվեստի հանդեպ  սերը ձևավորվեց ժամանակի ընթացքում: Առաջին անգամ արվեստի շունչը զգացի դրամատուրգ՝ երջանկահիշատակ Գևորգ Կարապետյանի հետ ծանոթանալուց: Նրա բեմական կեցվածքը ստիպեց սիրահարվել այդ արվեստին: Ցավով պետք է նշեմ՝ ինձ բախտ չվիճակվեց նրա սանը դառնալու: Ընդունելությունիցս  ամիսներ  առաջ նա լքեց երկրային կյանքը: 
    Առաջին բեմելս եղել է մանկապարտեզում:  Խաղում  էինք <<Չարի վերջը>> ( ժպտում է) :
  2. 5.  Արդյո՞քդադարելեքզբաղվելբեմականարվեստով, թե՞կաննործրագրեր:

Վերջին ներկայացումը, որը  խաղացել եմ, եղել է 2014թ –ին Համազգային թատրոնի բեմում,  Ժան  Պոլ Սարտրի << Անշիրիմ մեռելներ >> -ը՝  Սորբյեի դերն էի մարմնավորում: Բեմականացման  մեջ կար մի դրվագ, որտեղ կերպարն իրեն պատուհանից ներքև է գցում: Մի գուցե այդ ընկնելը եղավ ճակատագրական ինձ համար, որ այսօր չկամ թատերական ներկայացումների մեջ ( հումորի տված ծիծաղում է ):
Ներկայացումներում խաղալու առաջարկ դեռևս չկա, կխաբեմ, եթե ասեմ կա ու մերժում եմ: Ուզում եմ նշել, որ փառք Աստծո, միշտ բեմում եմ եղել այսքան տարի ու անկախ այն բանից համերգ ես վարում, ներկայանում ես որպես ասմունքող, թե կերպար ես ներկայացնում՝դա այնքան էլ էական չէ. փաստն այն է, որ հանդիսատեսի հետ կապը չի ընդհատվում: Միայն կասեմ, որ ապրիլ  ամսին կլինի <<Մենությանս դուռը բաց է… >> խորագրով գրական – երաժշտական ցերեկույթը, որը կնվիրվի ժամանակակից գրող, պրոդյուսեր Արփինե Գյուրջինյանին: Կոնկրետ օրը այս պահին դեռ վերջնական որոշված չէ: Մանրամասների մասին կարող եք տեղեկանալ իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

  1. 6.  Ո՞րդերիմասինեքերազում:

Դեռ մանկուց չեմ սիրել երազել, և այդ հասկացողությունը ինձ մոտ բացակա է եղել և չեմ ընդունում: Ես ապրում եմ նպատակներով, որոնց հասնելու համար քայլեր եմ անում: Ապրել երազելով, դա սխալ է: Իսկ թե ի՞նչ կերպար կցանկանայի կերտել, կպատասխանեմ հայտնի արտահայտություններից մեկով. «Չկան փոքր դերեր, կան փոքր դերասաններ»:   Վերջերս մի հետաքրքիր նյութ կարդացի տաղանդավոր դերասան Արմեն Խոստիկյանի մասին, որ մեծանուն դերասանը երբեք չխաղաց գլխավոր դեր, բայց ներկայացումների ավարտից հետո, ավելի շատ էին խոսում նրանից, քան գլխավոր հերոսներից: Բայց, այնուամենայնիվ, կցանկանայի խաղալ Նեզնամովի կերպարը՝ Ալեքսանդր Օստրովսկու <<Անմեղ մեղավորներ>> պիեսում:

  1. 7.    Ձեր շրջապատում բոլորը գիտեն Ձեզ ԱՐԽԱ կեղծանվամբ: Ո՞վ է ասմունքող ԱՐԽԱ-ն:

Հետաքրքիր էր հարցը: Տարբերությունը շատ մեծ է Արամ Խաչատրյանի և ԱՐԽԱ -Ի միջև: Որպես բեմի անձնավորություն, կարող եմ ասել, որ պահանջկոտ եմ և՛ իմ , և՛ շրջապատիս հանդեպ: Գուցե որպես Արամ քայլեր լինեն, որոնք չանեմ, բայց արվեստի բնագավառում Արխայի համար չկա չլինող և անհնարին բան:

  1. 8.  Ինչո՞վ է այսօր զբաղվում Արխան:

Այս պահին պրոդյուսերիս՝ Մարինե Եգորյանի հետ, զբաղված ենք համերգային ծրագերով՝ ասմունքի երեկոներ,  գրքերի շնորհանդես և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպչական հարցերով:
Ներկա պահին զբաղվում եմ հայտնի և ժամանակակից գրողների գործերը կարդալու ձայնագրմամբ:

  1. 9.    Բավականին երիտասարդ եք,  բայց հասցնում եք լինել ամենուր և ամեն տեղ՝ ծավալելով  լուրջ, բազմազբաղ գործունեություն: Դժվար չէ աչդյո՞ք:

Սերն ու նվիրվածությունը ցանկացած գործում բարի պտուղներ են տալիս: Ուստի այս ամենը իմ առօրյան է, կենսակերպը, օդն ու ջուրը, և ես հաճույքով եմ կրում ինձ բաժին հասած դժվարությունները:

  1. 10.            Ունե՞ք  նախընտրած գրող, բանաստեղծ:
    Այս հարցը ամեն անգամ լսելիս հիշում եմ դերասանական ստուդիայում իմ առաջին հանդիպումը ՀՀ վաստակավոր արտիստ, արվեստի շատ գեղեցիկ գույներից մեկի՝ Նելլի Խերանյանի հետ: Ընդունելության քննության ժամանակ նույն հարցը տրվեց. «Եղիշե Չարենց»,- պատասխանեցի: Տիկին Խերանյանը ասաց, որ  կընդունի ինձ , եթե խոստանամ մեր հաջորդ հանդիպմանը ասել, թե որտե՞ղ է թաղված Չարենցը: Ես զարմացած, բայց հպարտ պատասխանեցի, թե այդ մասին դեռ ոչ ոք չգիտի, ես որտեղի՞ց կարող եմ իմանալ:

11. Ձեր հղումը հանդիսատեսին և Ձեր լսարանին:
<<Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կոտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր զգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը… Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կխաղա: Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…>> ,- մեջբերումը Չարլզ Չապլինի նամակը իր դստերը՝ Ջերալդինային հատվածից էր: Մնացածի մասին կցանկանայի լռել:

Հարցազրույցը վարեց Աննա Վարդանովնան

#ArmdayOrg Սուսաննա Իսահակյան

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *