Ես դեռ ունեմ հույսը-ը

Ես դեռ ունեմ հույս․․․
Կյանքի օրհասական պահերին ազգը իր ամենաընտիր որդիներին է ի հայտ բերել, որպեսզի պատվով կրեն ազգի ճակատագիրն ու ապրելու ուղին… Հայ ազգը միշտ էլ հերոսներ է ծնել, հերոսներ, ովքեր շարժվելով հայրենիքի կանչով փառքով են պահել իրենց ժառանգություն թողած մի բաժին հողն ու մի կտոր լազուր երկինքը:
Կայացավ Կապանի դրամատիկական թատրոնի և Կապանի մշակույթի կենտրոնի համատեղ աշխատանքում ծնված, Հայոց բանակին և միշտ ներկա անմահացած հերոսներին նվիրված իլյուստրացիոն ներկայացումը, որի գլխավոր նպատակը, ինչպես հայտնում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանը, շնորհակալություն հայտնելն է նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ապրելու իրավունք վաստակեցին մեզ համար․ <<Գաղափարը՝ չտարանջատել ողջ մնացածաներին և անմահացած մեր հերոսներին>>,- ասում է Իշխան Ղարիբյանն ու խոսում նաև հիմնական ուղերձի մասին․ <<Պիտի ապրել, արարել, ստեղծագործել, պիտի հզորանալ, երեխաներ կրթել, պիտի դասեր քաղել պատմությունից և երբեք չծնկել>>։
Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը պատերազմի օրերին զենքը ձեռքին կանգնեց զինվորի կողքին, տեսավ պատերազմի գույնն ու զգաց պատերազմի հոտը և ծնվեցին տողեր, որոնք ապրելու և հույսի շողեր պիտի նվիրեին հայոց հողի արմատները ամուր գրկածներին․
-Ես դեռ ունեմ հույս։
Կապանի դրամատիկական թատրոնի տնօրենը՝ խոսելով օրվա խորհրդի մասին, նշեց․
<< Որպեսզի արժանի լինենք մեր տղերքի՝ մեզ համար վաստակած կյանքին, պարզապես իրավունք չունենք կոտրվելու, կա միայն մեկ հրամայական՝ շարունակել ապրել ու արժանի հետնորդ լինել>>,- նշեց տնօրենն ու ավելացրեց, որ արվեստը նույնպես զենք է, պիտի պայքարել նաև մշակույթով, իսկ վերջում գծեց <<Մենք դեռ ունենք հույս>>-ի գլխավոր բանաձևը․ Հայրենիքս ամուր ընտանիք է ։

Սյունե Մանուչարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *