Ես անկուսակցական եմ և սկզբունքորեն ոչ մի «քաղաքական խաղերի» չեմ մասնակցում

"Աշտարակ

Աշտարակ համայնքի համայնքապետ՝ Թովմաս Շահվերդյան

Սիրելի՛ հայրենակիցներ, հարկ եմ համարում արձագանքել վերջերս որոշ լրատվամիջոցներում իմ անձի դեմ ծավալած կեղծիքներ ու ապատեղեկատվություն տարածող արշավին և մեկընդմիշտ փակել այս թեման: Ես անկուսակցական եմ և սկզբունքորեն ոչ մի «քաղաքական խաղերի» չեմ մասնակցում: Համայնքի ղեկավարի պաշտոնում իմ աշխատանքի գլխավոր մոտիվացիան Աշտարակն օրինակելի քաղաք դարձնելն է. քաղաքի կարևորագույն հիմնախնդիրների լուծումը, բնակչության սոցիալական հարցերին արձագանքումը, քաղաքում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը:
Մշտապես նշել եմ և հիմա կրկին հաստատում եմ իմ պատրաստակամությունը լսել ցանկացած կառուցողական քննադատություն, միշտ բաց եմ և պատրաստ երկխոսության: Հորդորում եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին կասկածելի աղբյուրներից չստուգված տեղեկատվություն չհրապարակել: Առավել ևս, երբ դուք ցանկացած ժամանակ կարող եք անձամբ ինձնից ճշտել իրողությունը: Կեղծիք, ապատեղեկատվություն և զրպարտանք հրապարակելն առնվազն պրոֆեսիոնալ չէ, եթե չասեմ ավելին:
Համայնքի ղեկավար ընտրվելու առաջին իսկ օրվանից աշխատել, աշխատում և աշխատելու եմ իմ ծննդավայրի բարօրության համար, և ինձ համար կարևոր է իմ համաքաղաքացիների վստահությունը, աջակցությունը և միասին փոփոխություններ իրականացնելու պատրաստակամությունը: Ոչ մի հերյուրանք չի կարող խոչընդոտել մեր նպատակների, ծրագրերի և երազանքների իրականացմանը:

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *