,Խոր Վիրապ վանք-ամրոցում ծածանվեց 125մ, եռագույնը ծրագրի հեղինակ՝ Մուշեղ Գասպարյան

<<Եռագույնը միասնության կամուրջ>ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ Նոյեմբերի 10-ին Խոր Վիրապ վանք-ամրոցում ծածանեց 125մ, եռագույնը նախագահ ազատամարտիկ,ֆոտոլրագրող, 125 մետր եռագույն դրոշի ,100+1 ծրագրի հեղինակ Մուշեղ Գասպարյան:
և նույն կազմակերպության հիմնադիր ,վերահսկիչ ,,բանաստեղծուհի Սուսաննա Իսահակյանը;
Այս միջոցառմանը մասնակցում էին ՆՈՐ ԿՅԱՆՔ գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանը և նորկյանքցիները ,Սաթիկ Գարսևանյանը ,մեզ միացան նաև այլոք;Վանքում ՝բոլորս միաձայն." Հայր Մեր ,, տերունական աղոթքով սկսեցինք միջոցառումը հանուն պատերազմում զոհված հերոսների հոգուն հանգստություն լինի և թող այսուհետ դրոշը ծածանվի միայն հաղթանակների համար; Հայ ժողովուրդը պատմության ընթացքում շատ արհավիրքների միջից է անցել ու հաղթական դուրս եկել, այս անգամ եւս վստահ ենք, որ կհաղթի մեր միասնակամությունը, հավերժության տանող ներքին մեր ձգտումը եւ հավաքական իմաստությունը
:Խոր Վիրապ վանք-ամրոցը գտնվում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում, բլրի վրա։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ։
Հնում այստեղ է եղել պատմական Արտաշատ քաղաքը, իսկ Խոր Վիրապի բլուրներին՝ միջնաբերդը։ Ներկայիս վանք-ամրոցի տեղում եղել է արքունի բանտը։ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, Գրիգոր Լուսավորիչը այս վիրապում է կրել իր չարչարանքները։ 642թ-ին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ: Մատուռը իր կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662թ.-ին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչ օրս։

Հա՛յր մեր, որ երկնքում ես,
Քո անունը թող սու՛րբ լինի,
Քո թագավորությունը թող գա՛,
Քո կամքը թող լինի՛
Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա,
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
Եվ մեզ ներիր մեր պարտքերը,
Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին
Ու մեզ փորձության մի տանի,
Այլ փրկիր մեզ չարից,
Քանի որ քոնն է թագավորությունը,
Զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
Ամեն։

10,11,2016թ Սուսաննա Իսահակյան 
""""""