«Եռագույնը միասնության կամուրջ » ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը Շնորհավորում է բոլորի գալիք նոր տարին

Հաշված ժամեր, և ազգովի կտոնենք յուրաքանչյուրիս ամենասիրելի, ամենախորհրդավոր տոներից է Նոր Տարին:Ամենասիրելի ու խորհրդավոր, քանի որ յուրաքանչյուրս նոր սպասումներով ու ցանկություններով ենք լցվում տարեմուտի գիշերը ու կարծես հավատում ենք, որ ամեն մի վատը, տխուրն ու դժվարինը պիտի կարողանանք թողնել հին տարվան ու թեթև սրտով ու հոգով դիմավորել նորը;
Թող նորամուտ 2017-ը լինի աննախընթաց համերաշխության, նոր բարձունքների նվաճման, մանկության եւ պատանեկության առողջության կազմակերպման սիրառատ տարի:Գալիք տարվա համար շատ ծրագրեր ունենք իրականացնելու,Ուզում եմ, որ հանրապետությունում մարդկանց զբաղվածության խնդիրը հնարավորինս լուծվի, որ յուրաքանչյուր ոք իր մասնագիտությանն ու կարողություններին համապատասխան իրեն դրսեւորելու հնարավորություն ու ասպարեզ ունենա, որ սոցիալական ապահովության եւ աղքատության մասին խոսելու առիթ այլեւս չունենանք,
:Թող լինի այնպես, որ յուրաքանչյուրիս վաղվա ծրագրերը կապված լինեն Հայաստան աշխարհի հետ, եւ հայ մարդը երբեք ջերմություն ու ապահովություն չփնտրի օտար ափերում:: Թող ձեր օջախներում մշտապես թեւածեն հայկական ավանդույթներն ու կենցաղը, հայեցի միտքն ու հոգին: Գալիք տարին թող մեզ դարձնի էլ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող, մեր երկրին բերի խաղաղություն ու բարեկեցություն, բոլոր ընտանիքներում լսվեն մանուկների ուրախ ճիչեր, հայ զինվորը փառքով տուն դառնա, միշտ ժպտան մեր մայրերը:

"Սուսաննա

""

#ArmdayGyumri `Սոուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *