""

Մենք նրան Մոնթե էինք ասում, միայն ապրիլին իմացանք, որ փաստաթղթերով՝ Բենիամին է:
Ավելորդ են բառերը։ Ի՞նչ գրես աչքիդ առաջ մեծացած հերոսի մասին, ով եղել է բոլորի կողմից սիրված երեխա։
Մոնթե ջան, ականջիս մեջ քո ամաչկոտ ծիծաղն է, ցածրիկ ձայնով տրված քո հարցերը, թե՝ Մելան տյոտյա, հնարավո՞ր է, որ նորից հայն ունենա ծովից-ծով Հայաստան։ Մոնթե ջան, իմ խելացի, համեստ, լսող, համով բալա, հերոսացար, 
ՄՈՆԹԵԱՑԱՐ,
բոլորիս պարտքի տակ թողեցիր, հավերժացար ծովից-ծով Հայաստանի երազանքն իրականացնելու ճանապարհին։

Մելանյա Պետրոսյանց