Եթե ներդրումային ծրագիր է, ինչո՞ւ ենք «բարեգործություն» բառը մտցնում արանքը. Փաշինյան

http://meghrinews.files.wordpress.com/2018/06/fda63e7c-31c1-4ccc-8687-aafda03b3fbc.jpeg?w=300&h=198 sizes="(max-width: 300px) 100vw, 300px" srcset="https://meghrinews.files.wordpress.com/2018/06/fda63e7c-31c1-4ccc-8687-aafda03b3fbc.jpeg?w=300&h=198 300w, https://meghrinews.files.wordpress.com/2018/06/fda63e7c-31c1-4ccc-8687-aafda03b3fbc.jpeg?w=150&h=99 150w, https://meghrinews.files.wordpress.com/2018/06/fda63e7c-31c1-4ccc-8687-aafda03b3fbc.jpeg 597w" alt="" width="300" height="198" data-attachment-id="6539" data-permalink="https://meghrinews.com/2018/06/01/%d5%a5%d5%a9%d5%a5-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%a7-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84/fda63e7c-31c1-4ccc-8687-aafda03b3fbc/" data-orig-file="https://meghrinews.files.wordpress.com/2018/06/fda63e7c-31c1-4ccc-8687-aafda03b3fbc.jpeg" data-orig-size="597,394" data-comments-opened="1" data-image-meta="{"aperture":"0","credit":"","camera":"","caption":"","created_timestamp":"0","copyright":"","focal_length":"0","iso":"0","shutter_speed":"0","title":"","orientation":"1"}" data-image-title="FDA63E7C-31C1-4CCC-8687-AAFDA03B3FBC" data-image-description="" data-medium-file="https://meghrinews.files.wordpress.com/2018/06/fda63e7c-31c1-4ccc-8687-aafda03b3fbc.jpeg?w=300&h=198" data-large-file="https://meghrinews.files.wordpress.com/2018/06/fda63e7c-31c1-4ccc-8687-aafda03b3fbc.jpeg?w=593" />Կառավարության այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով օրակարգից հանվել է «Մեղրի-1» բարեգործական հասարակական կազմակերպությանը Մեղրիում «Մշակութային, ազգագրական, ագրո եւ էկո հյուրընկալության պայմանների ստեղծում Մեղրի քաղաքի «Փոքր» թաղում» ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձեւով օտարելուն համաձայնություն տալու հարցը:

«Այստեղ տրամաբանական կոնֆլիկտ կա: Եթե սա բարեգործական ծրագիր է, թող լինի բարեգործական, եթե ներդրումային ծրագիր է՝ ինչո՞ւ ենք մենք բարեգործական գնով վաճառում, ինչու ենք «բարեգործություն» բառը մտցնում արանքը եւ ստացվում է, որ բարեգործական առեւտուր է տեղի ունենում:  Այսինքն՝ եթե ներդրում է, ապա եկեք քննարկենք ներդրումային ծրագիրը, հասկանանք, որ մարդն ուզում է ներդրումային ծրագիր անել, տնտեսական շահույթ ստանալ: Եթե բարեգործական ծրագիր է՝ ինչո՞ւ է անպայման ուզում, որ իբրեւ սեփականություն այդ հողն ունենա»,-ասել է կառավարության ղեկավարը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *