""Իրանի հետախուզության նախկին գեներալ Մանսուր Խիգիգատպուրը, ում հանդեպ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել և ում մեղադրում է հայկական բանակի շպիոն լինելու մեջ, հարցազրույց է տվել կայքերից մեկին, որտեղ նման արտահայտություն է արել ադրբեջանցիների մասին:

Խագիգտապուրը 1992 թվականին եղել է Ադրբեջանի նախագահի ռազմական գծով խորհրդականը:

«Մենք (Իրանը) օգնել ենք ադրբեջանցիներին, եթե չլինեինք մենք, ապա հայերը կհասնեին մինչև Բաքու: Մինչև հիմա Ադրբեջանը պարտք է Իրանին 30 մլն դոլար, բայց Իրանը այնքան բարեհամբույր է, որ երբեք չի հիշեցրել այդ պարտքի մասին: Եթե Իրանի փոխարեն Թուրքիան լիներ, ապա վաղուց վերցրել էր այդ պարտքը կամ այլ եղանակներով ավելի շատ գումար էր խլել նրանցից:
Եթե մենք ժամանակին չօգնեինք Ռավշան Ջավադովուին (Ադրբեջանի ՆԳՆ-ի տեղակալին) ապա հայերը ավելի շատ տարածքներ կազատագրեին: Այդ ժամանակ մենք Բաքվում պատրստել ենք շուրջ 6500 զինվոր» հայտարարել է նախկին գեներալը:

Ադրբեջանի ԱԺ պատգամավորներից ոմանք այս մարդուն մեղադրում են շպիոն լինելու մեջ, ով ժամանակին Ադրբեջանի համար ավեի շատ բան է արել, քան մեղադրողները:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից