«Ալ Ռաֆիդեյն մարզի ազգային կոալիցիա»
Կարգախոս. Ալ Ռաֆիդեյնի մարզը որպես Իրաքի փոքրամասնությունների կայունության երաշխիք,
Թուրքմենները, ասորիները, եզդիները, շաբաքները և մյուս փոքրամասնությունները համարվում են Իրաքի բնիկ ազգեր, որոնք , ինչպես վկայում են Իրաքի տարբեր քաղաքակրթություններ, բնակվել են հազարավոր տարիներ։ Նրանք ապրում, կառուցում և բարեկարգում էին երկու գետերի միջև գտնվող այդ տարածքը կամ երկու գետերի դաշտավայրը և վճարում էին դրա համար իրենց երեխաների արյունով։ Սակայն նրանք չէին լքում այդ լավ հողը չնայած ողջ պատմության ընթացքում նրանց դեմ իրականացվող ցեղասպանական ծրագրերի և Իրաքի ժամանակակից կառավարությունների կողմից նրանց իրավունքների ոտնահարմանը։
2003 թվականից ի վեր նրանք մեծապես տուժել են միջազգային ահաբեկչությունից։ Ամենադաժան հարձակումը կատարվել է ԻԳԻԼ-ի հանցավոր խմբերի կողմից 2014 թվականի հունիսի 10-ից հետո և հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման, ոչնչացրել նրանց կրոնական և հասարակական ժառանգությունը, սպանել, բռնաբարել և առևանգել նրանց կանանց և երեխաներին, այրել նրանց մարմինները, թաղել նրանց ընդհանուր գերեզմաններում, չարությունից և ատելությունից դրդված ենթարկել նրանց կտտանքների։ Տեսնելով մինչ օրս շարունակվող ցեղասպանությունը, էթնիկական զտումները, հալածանքները և անարդարությունը՝ մենք՝ հանուն Իրաքի հալածանքների ենթարկվող բնակչության կազմակերպություններս, որոշեցեինք միանալ և ստեղծել կոալիցիա, որը կմիավորի բոլորիս մեր ներկայությունը Իրաքում՝ մեր նախնիների հողում, պաշտպանելու նպատակով։ Մեր նպատակն է պայքարել մեր տարածաշրջանում կայունություն հաստատելը ժողովրդավարական և քաղաքակիրթ միջոցներով, Իրաքի միասնականությունը պաշտպանելը և արժանապատվորեն մեր իրավունքների վերականգնումը Իրաքի սահմանադրության օրինական միջոցով։ Այսպիսով մենք հայտարարում ենք կոալիցիայի ձևավորման մասին, որի կազմում են հետևյալ կազմակերպությունները. թուրքմեններին ներկայացնող Թուրքմենների փրկության հիմնադրամը, ասորիներին և քրիստոնյաներին ներկայացնող Ալ Ռաֆեդին կազմակերպությունը և եզդիներին ներկայացնող Եզդիների Անկախ Գերագույն խորհուրդը։
Մենք կաշխատենք համագործակցել և միահամուռ ջանքեր գործադրել հետևյալ նպատակներով.
1. «Ալ Ռաֆիդեյն մարզը» կազմակերպությանը բոլոր անհրաժեշտ պայմանները ապահովելը, որը կնեռարի երեք շրջան (Սինջարը, Թալաֆարը և Նինվե հարթավայրը), որպես Իրաքի բազում ազգությունների, կրոնների և մշակույթների տարածքներ, որոնք զուրկ են որևէ ռասայական կամ կրոնական սահմանափակումներից և Իրաքում ժողովրդավարության նոր կերպար են ձևավորում նոր տարածաշրջանում փոքրամասնությունների անվտանգությունը ապահովելու հարցում Իրաքի գործող ռեժիմի անհաջողությունից հետո։
2. Իրաքի սահմանադրության վրա հիմնված գործելակերպ, որով սահմանվում է նոր տարածաշրջանների և շրջանների ձևավորումը, և ինքնավարության իրավունք է տալիս Իրաքում բնակվող բոլոր ազգություներին, ժառանգության, մշակույթի և քաղաքակրթության պաշտպանությունը՝ համաձայն Իրաքի 2005 թվականի արդի սահմանադրության (Մաս հինգերորդ, գլուխ առաջին, 112, 115 և 116 հոդվածներ)։ 3. Ազգային, միջազգային և տարածաշրջանային աջակցություն ձեռք բերելը Ռաֆիդեյն տարածաշրջանը հիմնելու նպատակով, ինչպես նաև խաղաղության և պաշտպանության վերաբերյալ կոչեր անելը բոլոր նրանց, ում վերաբերվում է տվյալ նախագիծը՝ պարզաբանելով, որ այն ուղղված է սահմանադրական, վարչական և հումանիտար իրավունքների զարգացմանը և Իրաքի փոքրամասնությունների պաշտպանությանը՝ հարաբերություններում բոլորի հետ բաց շփման սկզբունքը օգտագործելով։
4. Իրաքի ողջ բնակչության հետ երկխոսության սկզբունքը որդեգրելը և բարի հարևանության օրենքներին հավատարիմ մնալը։
Կոալիցիայի դռները բաց կլինեն այն բոլոր քաղաքական և հասարակական կազմակերպությունների և միությունների համար, որոնք ներկայացնում են նոր տարածաշրջանում կոալիցիային միանալու նպատակով բնակվող ազգությունները և հասարակայնությունները։

Ռոման Սուրեն Ավդոյանի ֆեյսբուքյան էջից