Եվրասիական տնտեսական միությունը չի սահմանափակվում միայն հիմնադիր երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունների ամրապնդմամբ: Վերջին երկու տարիների ընթացքում առաջ են եկել մի շարք պոտենցիալ գործընկեր պետություններ, որոնք կարող են նոր լիցք հաղորդել միությանը:

Ակնկալվում է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կկնքվի ազատ առևտրի պայմանագիր: Ներկայումս երկու կողմերի միջև ստորգարվել է հուշագիր, որի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ:

Ամենայն հավանականությամբ վերը նշված պայմանագիրը կկնքվի մինչև տարեվերջ: Հուսանք, որ Սինգապուրից ԵԱՏՄ-ով հետաքրքրված ընկերությունները ակտիվորեն կհամագործակցեն նաև հայկական կողմի հետ: