Դրախտաձորի հիմնական դպրոցի տնօրենը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի

 

""Դրախտաձորի հիմնական դպրոցի տնօրեն Արևիկ Դավթյանը արդարանալու որևէ միջոց չունի:Նա շահադիտական նպատակներից ելնելով ապօրինաբար գողացել է դպրոցին պատկանող գույքը,որը դպրոց է վերադարձրել Քաշաթաղի ՇՈԲ-ին ահազանգ տրվելուց հետո:Տեղեկացնում եմ նաև,որ գույքը գտնվել է նրա տանը,օգտագործվել վերջինիս կողմից:Հարց է առաջանում. Եթե նշված համակարգիչը,որը տնօրենի խոսքով չի աշխատել,ինչպե՞ս է համացանցից օգտվել,մուտք գործել սկայպ,ֆեյսբուք:Համակարգչի հիշողության սարքում ամեն ինչ ֆիքսված է:Սա այն կարևորագույն հարցն է,որին դպրոցի տնօրենը խուսափում է պատասխանել:Հարկ եմ համարում տեղեկացնել,որ բոլոր փաստերը իմ ձեռքի տակ են:Շատ շուտով այն դիմումի հետ ներկայացնելու եմ նախագահին,վարչապետին,ոստիկանապետին և այլ ղեկավար անձանց: Տիկի՛ն Արևիկ, Ձեզ էլ խորհուրդ կտամ աճպարարություններ չանել:Ձեր պայքարը անիմաստ է:Դուք կատարել եք մի շարք հանցագործություններ,որոնք օրենքով պատժելի են:Դուք այդ արարքով ոչ միայն խոչընդոտել եք իմ մանկավարժական գործունեությանը,այլև նյութական մեծ վնաս եք հասցրել պետությանը:Ապացուցել եք,որ Ձեր նպատակը ոչ թե սերունդ կրթելն է,այլ փող աշխատելը,երկրի ղեկավար մարմիններին խաբելը,պետության արժանապատվության հետ խաղալը:Եթե ուսանողը իրավունք չունի դպրոցում դասավանդելու,ապա Ձեր ուսանող աղջիկը ի՞նչ իրավունքով է աշխատել:Դա է՞լ է թյուրիմացություն եղել:

Հեղինակ` Կարեն Շիրինյան