ԴՈՒ ԿԱՍ ԱԶԳԻՍ ՀԵՐՈՍ

Անձեռակերտ է Մատաղիսի բնությունը։
Աստծո վրձինն այնքան կատարյալ է կերտել նրա գույները ,հողի և ջրի համադրությունը ,սարերի և ձորերի միաձուլանքը ,լազուր երկնքի արտացոլանքը լճի վրա ։ Աստծու կողմից է տրված այդ լիճը ,որպես մշտնջենական արցունքի կաթիլ ,այդ նույն արցունքն է ,որ երբեք չի չորանում ,քանի որ այդ հողի վրա թափվել է հերոսի արյուն ,նույն հողը դարձնելով մեզ համար հարազատ 
և սուրբ …
Արշալույսն այնքա"ն գեղեցիկ է Մատաղիսում ,արևագալի ցողն այնքա"ն նրբին է հպված բնությանն ,արևն այնքան մոտ է , թվում է`այնտեղից է սկիզբ առնում ։
Աշխարհի ոչ մի նկարիչ չէր կարող պատկերել արևագալի հպումն ու մայրամուտի մերձենալն Մատաղիսին։
Ինձ երբեմն թվում է,թե Արարչի հայացքն է հառնված վեր խոյացող լեռների ու խորխորատ ձորերի մեջ` ծաղկի պես բացված Մատաղիսին։
Ինչպես Ծիծեռնակաբերդի կրակն է ուղղված դեպի Աստված,այնպես էլ Մատաղիս ծաղիկն է բացված 
 առ Աստված։
2014թվականն էր ,հուլիս-օգոստոսյան սահմանային լարվածությունը թվում էր հարաբերականորեն խաղաղված ,մոտեցել էր սեպտեմբերյան գեղեցիկ 
աշունը ,երբ հասել էր Արցախ աշխարհի անուշահամ նուռը։Հրամանատարս իր հոր `արդար արցախցու ձեռքով քաղված նուռ էր բերել ինձ համար ։
Արցախի նռան համը ուրիշ է .ավելի համեղ է ,այդ նռան համը ես երբեք չեմ մոռանում…
Նռան համն ու քաղցրությունը ավելի էր կրկնապատկվել,քանի որ լավագույն ընկերս էր բերել ։
Համտեսեցինք և հյուրասիրեցինք մեր մյուս ընկերներին ` Հայրիյան Դավիթին,Գևորգյան Արմենին , Շահբազյան Բորիսին,Իսրայելյան Արմենին ,լուսահոգի Թորոյան Հայկին ,Դավթյան Օլեգին և մյուսներին ։
Մթնոլորտը ջերմ էր ,զրույցն`անկեղծ ։Ժպիտով եմ հիշում բոլորիդ տղերք ջան ,երանի " այդ օրերին…
Հրամանատարիս սենյակի գրասեղանի աջ անկյունում դրված էր Լեոնիդ Ազգալդյան նկարը , պարոն փոխգնդապետը այդ նկարի կողքին դրել էր մի արձանիկ`իր կերպարը խորհրդանշող արծիվ ,բերանից կախել էր մի փայտյա փոքրիկ բացված նուռ…
Ամեն անգամ ,երբ դիրքերից ցասումով գալիս էր աշխատասենյակ ,այդ արծիվը կարծես նրան հանգստացնում էր ,նռանը նայելով խաղաղվում էր,կրկնելով ` 
<< ՆՈՒՌՆ Է , ՈՐ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ Է ՄԵՐ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ , ՑԱՍՈՒՄՍ ՄԵԾ Է , ԶԱՅՐՈՒՅԹՍ ԱՆՍԱՆՁ , ՄԻԱՅՆ ՀՐԱՄԱՆ ԼԻՆԻ…>> ։

Ինչքան"ն երազանքներ ,ինչքան "ն սխրանքներ դեռ պիտի կատարեիր հայրենիքի սիրո,խաղաղության ,արծվին Քո վայել ճախրանքի համար ։

Հոգիդ Աստծունն է,
Սերդ` հայրենիքին ,
Արծվի ճախրանքդ անմահությանը …

Հուշեր ԳԵՂԱՄ ՀԵՆՐԻԻ ՄԱՆՈւԿՅԱՆԻՑ …

Սիրով ` Ռազմիկ Խրշոյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *