Հայ թատրոնի և կինոյի դերասան, ասմունքի վարպետ, ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի», Գյումրիի Վարպետի կոչման:
Մարդ՝ ով մեր մեծերից յուրաքանչյուրի պես եզակի էր ու անկրկնելի:
Աճեմյանն ասում էր. «Պանթեոնն հարստանում է, թատրոնը աղքատանում»: Երբ Աբաջյանը բեմում էր, ազատ աթոռ չէիր գտնի: Ու այդ աշխարհում էր ապրում՝ աշխարհի ու ինքն իր հետ համերաշխ ու երջանիկ:կարդում էր այն գործերը, որոնք իր համար հոգեհարազատ են եղել և այդպիսին էլ մնացել են մինչև վերջ…
Վլադիմիր Աբաջյանը ծնվել է ՀՀ Ղոնախղռան գյուղում (այժմ` ՀՀ Շիրակի մարզի Շիրակ գյուղ): Եղել է դերասան, թատերագետ : 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Աբելյան), Աբդուլինի «13-րդ նախագահը» (Սագադաև), Ա.Արաքսմանյանի «Հյուսիսային ռապսոդիա» (Ստեփանոս Նազարյանց), Պ.Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» (Գնել) և այլն: Մեծ ճանաչում է ունեցել նաև ասմունքի բնագավառում: Երկացանկում եղել են հայ միջնադարյան, դասական և ժամանակակից բանաստեղծների գործեր` Գ.Նարեկացի, Ն.Քուչակ, Սայաթ-Նովա, Հ.Թումանյան, Ա.Իսահակյան, Վ.Տերյան, Պ.Սևակ, Հ.Սահյան և այլք: Նկարահանվել է «Սայաթ-Նովա» (1960թ.), «Լալվարի որսկանը» (1966թ.), «Կամոյի վերջին սխրանքը» (1973թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Ջոն արքա» (1984թ., ֆիլմ-ներկայացում), «Քառյակ» (1987թ.), «Արահետ» (2005թ.) և այլ ֆիլմերում: Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, մրցանակներով, շքանշաններով: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2006թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Գյումրիի Վարպետի կոչման
:Կյանքի 86-րդ տարում վախճանվեց 
Հայ թատրոնի և կինոյի դերասան, ասմունքի վարպետ, ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Գյումրիի Վարպետի կոչման:Վլադիմիր Աբաջյանը մշտապես կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ:

 

"Սուսաննա

 

"Սուսաննա

 


նյութը և  լուսանկարները
Եռագույնը միասնության կամուրջ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության 
Սուսաննա Իսահակյան
Մուշեղ Գասպարյան