Շիրակի մարզի Լեռնուտ գյուղում բացվեց Խաչքար և ցայտաղբյուր՝ ի հիշատակ սահմանին զոհված հերոսի՝ Նարեկ Հարությունյանի; Այն ընկերների կողմից է տեղադրված ի հիշատակ հերոս Նարեկի; Ընդամենը հերոսի զորակոչվելուն մնացել էր երկու ամիս ։
Կա արդյո՞ք մեկը, որին Հայաստանի բոլոր բնակիչներս` անկախ սոցիալական դիրքից, սեռից ու տարիքից, պարտական ենք, որին անչափ սիրում ու հարգում ենք: Պատկերացրեք, որ այո, կա: Այդ մեկը հայ զինվորն է:
Նա զոհվեց , որպեսզի մարդիկ ապրեն հաշտ ու խաղաղ կյանքով ,տեսնեն պարզ երկինք ու պայծառ արև,և դա միայն նրա շնորհիվ: Գերադասել է մեռնել, քան իրենց սուրբ հողը թշնամու ոտքերի տակ տեսնել:Մեր պապերը նահատակվել են,որպեսզի ապրի իրենց երկիրը,պահպանվի իրենց պատիվն ու արժանապատվությունը:
Մի թե՞ սա հերոսություն չէ,մի թե՞ նրանք իսկական հերոսներ չեն:Իսկ հիմա,մեր երկրի պաշտպանները այդ վերտերանների ժառանգներն են` մեր քաջ ու արի զինվորները:Ովքեր,օր ու գիշեր կանգնելով սահմանին,պաշտպանում են հայրենիքի սուրբ հողը:Եվ ինչպես կարելի է նրանց հերոս չկոչել,ինչպես չարժանացնել մեծ հարգանքի ու գնահատանքի:Զինվորի երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե:Եվ ահա թե ով է իսկական հերոսը` նա,ով պայքարում է հանուն ազգի խաղաղության,ում համար սեփական կյանքից ավելի կարևոր է ազգի պաշտպանությունն ու ամրությունը:
Ասում են, հերոսները չեն մեռնում, նրանք հանկարծ հեռանում են մեզանից: Մարդը մահկանացու է. մենք գնում ենք դեպի անէություն: Բայց մարդը դրա հետ միասին անմահ է. նրա անմահությունն այն բանի մեջ է, թե ինչ կկարողանա նա ստեղծել մարդկանց համար, իր հայրենիքի համար:Կան սրբություններ, որոնք հնարավոր չէ համեմատել ոչ մի բանի հետ: Դա հայրենիքն է` որդիական հավատարմություններ, նվիրվածություններ այն հողին,որը սնել ու աճեցրել է քեզ: Բոլոր ժամանակներում մենք ունեցել ենք հերոս զավակներ, ովքեր իրենց արյան գնով ապահովեցին մեր այսօրվա խաղաղ օրը:

Հուշերդ հավերժ
Մնաց մեր սրտում
Հիմա դու չկաս
ՈՒ՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚
Բաժանում հավերժ
Անավարտ խոսքեր
Կիսացավ հոգով
Անավարտ սեր
Դու այրեցիր
Կարոտ թողած
Սրտերում մորմոք
Անավարտ ուղղու վրա
Հոգուդ լույսերը մթնշաղվա՜ծ…
Անվերջ սպասում…….

Հավերժ փառք քեզ հերոս․․․․

""

""

""