Դուխիկ Հայրապետյանի բանաստեղծություններից

Սյունիքի շունչը 
Վեհաշուք բազմել, եք Սյունիքի սրտու՛մ,
Քարե ապարանք, հին աշխարհ իմ թա՛նկ,
Շարքերով, կանգուն, ժայռեղեն՝ հրա՛շք ,
Դարերի չա՛ր հողմերը ձեզ չե՛ն սասանել:

Քարերիդ տեսքով, մարդկանց եք գերե՛լ,
Երկրի մեջ՝ երկիր, իքնակերտ քարանտառ,
Լուսնի շղարշե շողերով՝ լավ պարել գիտեք,
Անցնող, դարձողին դուք՝ թունդ գերել գիտե՛ք:

Բացառիկ նմուշ՝հին քարե դարի ապարանք՝ 
Գիտության կորիզը,հեմքը Հայոց դպրության,
Քարե տաշտի մեջ՝ լավաշ հացն ե՛ք արարե՛լ,
Քարերդ ավա՛ղ արդեն, խոսուն լեզու են առել:

Նախամարդուն եք, նախ դո՛ւք պատսպարե՛լ,
Քարե վերմակ, ներքնակով ու քարե բարձով,
Քարե սպասքով՝ հյուրին,անձավում պատվել,
Քարե փարչի գուռից են, թունդ գինին վայելել;

Եվ քարանձավի ձեր մո՛ւթ տաղավարո՛ւմ ,
Մանկական օրոցքի մոտ հայ մամիկն է երգե՛լ,
Եվ քանզի երկիրն է մեր քարե շատրվա՛ն,
Պապերիս հողն եք, հին քարե հանգրվան;

Բարեբախտություն է, որ ծնվել Սյունեցի,
Մեր հարազատ չքնաղ ջերմ օրորրանում,
Խոսուն վկա է համբավդ գինեսի գրքում՝
Դղյակն եք իմ գոց, Ձեր տեսքին մատա՛ղ;

ՈՐԵՆՈՒ ՁՈՐՈՒՄ 
 Չնաշխարհիկ ձոր է,
Զարդուղիներով,
Գյուղը խենթանում է,
Նրա բնությամբ:

Կանաչը բացվում է,
Հերթով ու կարգով,
Միշտ զով է այնտեղ,
Ջրերը սառնորակ:

Աճում են այնտեղ,
Խաղող ու կեռաս,
Թուզը ճաք տալիս,
Ու աչքով անում:

Ոսկե Ծիրանը քաղցր,
Մեր բրենդը Հայոց,
Մրքերի թագուհին
Երկիրն է պահում:

Տանձն ու խմձորը՝
նրա հետևից գալիս,
Թթվաշ սալորները, 
Ռանգ- ռանգ գեղեցիկ:

Տանձ ու խնձորի՛ն
Մրցում են հպարտ,
Ալ հոնը բուժիչ ՝
Կաթուկ է տալիս:

Քաղցր ու մեղու՛շ,
Թութը մեղրածոր
Հայտնի բոլորին, 
Օղու մեծ վարպետ:

Իր գովքն է անում,
Հին ընկույզենին,
Եվ արքայավայել,
Բարիքը բախշում:

Բարձրադիր բարդին,
Բոլորին հեզ, նազո՛վ 
Արծաթը շաղելո՛վ,
Զով շվաք է անում:

Դեղձը հուշում է,
Իր անուշ բույր՛ով,
Որ ինքն էլ դեռ կա,
Լիքն ալ այտերով;

Իսկ ուրցն ու դաղձը,
Ծնեբեկն ու անանուխը,
Մասուրն ու ավելուկը,
Բուժիչ հայտնի՝ համեղ:

Շուշան՛ն ու բոխին,
Մանդակն ու քեղը,
Մոշն,Ազնվամորին,
Հայտնի աշխարհին;

Վայրի քոլատանձը,
Համով հոտավետ,
Ձոր՛ի բաղերո՛ւմ,
Նազով են բուրում:

Եվ Որենի՛ ձորում՝
Ասում ե, որ իբրև,
Աչքի թվացյա՛լ է
Մառախուղն այդ:

Դա արևի շղարշ՛ե, 
Շողերն են լողո՛ւմ,
Չար աչքից թաքուն՝
Այնտեղ գուրգուրում:

Զույգ սիրահարի՛,
Ընտրված վայրի՛,
Հուսո հանգրվանն է,
Հանդիպման վայրի;

Թույլ շղարշապա՛տ, 
Գողտրիկ ա՛յդ ձորի,
Խորհուրդը շատ հին է,
Հրա՛շք՝ Որենու ձորի;
14.11.2014թ.

ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԹԵԶ
Հայերը ողջ աշխարհում՝դեռ նմանակ չունեն,
Անկախ իր տարիքից, կամ էլ պատկան սեռի՛ց,
Իր բոլորած հին քարե դարից ու կյանքի փորցից,
Հմուտ է նա անշեղորեն, ամեն մի բռնած գործին:

Երկփեղկվել է կիսվել,ավա՛ղ տարեգիր դարձե՛լ,
Բաց գլխին, բազում՝ հուր ու կրակ է թափվել,
Հրոսակ ցեղերի բանակի խուժանն է անցե՛լ,
Չար փիառի հողմերն են քշել՝ հազար՝ միլիոնով;

Հեղեղատներից՝ իրեն ցավոք, էլ բան չմնա՛ց,
Տիղմ ու տատասկ էր, ժայռոտ նրանց փոխարեն,
Պղծված , մորթվաց՝ շեն քաղաքներ մոխրացա՛ծ,
Այս մի բուռ ցաված հողին՝նա մնաց՝ կառչա՛ծ:

Գարուն լինի թե տաք ամա՛ռ, աշուն կամ ձմե՛ռ,
Օջախի կրակի առաջ, հայը խոնարհվել պիտի,
Զավակասիրության հայի, իր ավանդի,պատվին,
Ուրույն բարձր տեսակ է հայը, բացառիկ նմո՛ւշ:

Որախ պահերին անգա՛մ, հայն արտասվել գիտի,
Իսկ երբ վտանգը կա, նա դառնում է ուժեղ ու չար
Զորեղանում է, զինվում իր Հայրենիքի սիրո՛վ,
Ջաղջախվում իսկույն՝ երկրի տված կորստով:

Իսկ երբ խաղաղ է,երգի մեջ իր երազն է հյուսում,
Տուն, տեղը հսկող օջախի ջահը միշտ վա՛ռ պահող,
Իր երկրին սիրահար, Սուրբ պահապան հրեշտա՛կ, 
Ունի բնատուր իծնե գենետիկ՝ շնորհ և տաղանդ:

Ուրիշի ունեցվածքին, հայը երբեք աչքը չի տնկի,
Զավթել ու թալանել ընչաքաղծ, ոչ՝ քավ լիցի չիք,
Ի սկզբանե հայն մայր արմատում այդ գենը չկա,
Հոբին է, որ ծառայել՝ իր արվեստին ու արհեստին:
Դ Հ.. 24.05.2015թ.

Գարնան առաջի՛ն ամիսն է եկե՛լ,
Դեռ վաղ է ասել, թե գարունն է եկել,
Շտապելով՝ Մարտը՝ արագ է եկե՛լ,
Վախվորած՝ ձմռանը վա՛ղ այցի է եկել;

Ամպը դարանակալել է լեռան պռնկին,
Հոգեթով մի երգի ձոն է գարնան նվիրված, 
Հեղինակային ավանդի իր մեծ խորհրդո՛վ,
Հաղթակա՛ն արևի շողերը հղեց երկրին;

Մի ճութ ճերմակ ամպ էր վերը՝ ծվարել,
Դողում էր կարծես փախչելու մտքից՛
Վառ արև՛ը փութաց նրան զայրացնե՛լ,
Ու բոսոր երկնքում՝ նրան կործանել;

Եվ երկու հսկաների մրցույթ էր ասես,
Սև ամպին մի նոր ճութ ամպ էլ միացավ,
Երկնակամարում գորշ գույնը խտացավ,
Եղանակը փոխվեց՝ քամին սաստկացավ;

Ին՛չ անի մարտը,որ իրեն խելառ են ասո՛ւմ,
Մեկ օրում տասն անգամ, նա շոր է փոխո՛ւմ,
Անունը ելել է,բայց ինքն անմեղ,անտեղյակ,
Բոլորը տվել են նրան կանանց միամսյակ;

Ին՛չ անեն կանայք, գարնան բացվելուն,
Անգին են կանայք, կյանք են՛ պարգևում,
Մայրության սուրբ թագը սիրով են կրո՛ւմ,
Ջերմ սիրով բերկրա՛լի, ծաղկի պես բուրում;

03.04.2015թ.

Մայր իմ
Հուր- հեր մազերիդ փաթիլն է նստում
Սրտիս լարերին ցավագին զարկում,
Կուզեի ձյունը ճերմակ վարսերիդ,
Ներկել իմ կյանքի արյան սրվակում;

Դու՝ իմ, երկնային պարգև,սրբազան,
Մայր իմ՝ խնկաբույր,ծոցդ սեր օվկյան,
Սիրուդ կարոտին հեշտ չէ դիմանալ,
Բյու՛ր պոետներ են,ձոնել քո սիրուն;

Մայրիկ քո ծիլն եմ,քո շիվն եմ դալար,
Ես քո սիրասուն դուստր՛ն եմ մոլո՛ր,
Երկնային սերդ, անմոռաց՝ դարձյալ, 
Սատարել է ու գամել հայրենի հողին;
08.03.1975թ.

Երգս.
Լռության պահի րոպեն թանկ է ինձ համար,
Ցոփ վայելքներն ինձ շատ խորթ են ու օտար,
Չափորոշիչների բաժինն իմ, մեղմն է հարկավ,
Վեր ի վարներում ավա՛ղ ես, շատ եմ տկար;

Լո՛ւռ ապաշխարհանք է, իմ հոգում խոր ծվարած,
Ամպերն են գոռում, որովհետև ասելի՛ք շատ կա,
Քամին խենթացած, լուսայգս է դավում,ավեր՛ում,
Մայրացած գետը՝ վշշում է ու վարյագ գալարվում;

հեղինակ` ԴՈՒԽԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *