ԴՈՒԽԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՆ

Սյունյաց աշխարհն իր անզուգական համայնապատկերով և տեսարժան վայրերով գրավում է յուրաքանչյուր այցելուի սիրտը:Ու,թեև մարդը ևս հանդիսանում է բնության գեղեցիկ ստեղծագործություններից յուրօրինակը,այդուհանդերձ,բնության հրաշագեղ աշխարհն էլ հենց դառնում է ստեղծագործ մտքի համար հենասյուն և աղբյուր:Դուխիկ Հայրապետյանը ևս ոգեշնչվելով հայրենի բնության փարթամ գեղեցկությամբ,ստեղծել ու շարունակում է ստեղծել ամենատարբեր բնույթի ու բովանդակությամբ բանաստեղծություններ և դրանք ներկայացնում է ընթերցողի դատին նույնքան հպարտությամբ,որքան հպարտ է յուրաքանչյուր սյունեցի: Սյունյաց աշխարհի գողտրիկ անկյուններից մեկում՝ Գորիսի Հալիձոր գյուղում է ծնվել Դուխիկ Հայրապետյանը:Նրա ստեղծագործական կյանքը լի է տարատեսակ զգացմունքներով,որոնք էլ վերածվում են գեղեցիկ աշխատանքների:Դրանք ընթերցելիս անսովոր թեթևություն է փոխանցվում ընթերցողին:Կարելի է ասել,որ Սյունիքն իր ներդրումն ունի բանաստեղծուհու ստեղծագործական կյանքում,չէ՞որ յուրաքանչյուր բնաշխարհ ձևավորում է մարդու անձնային որակները,նրա ներաշխարհը,ասել է,թե բնությունն ինքն է ձևավորում մարդու բնավորությունը,աշխարհայացքը և արժեհամակարգը: Դուխիկ Հայրապետյանը ծնվել է 1947թ.հունիսի 17-ին Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում:Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը,որից հետո՝ Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտի Ագրոնոմիական բաժինը:Աշխատել է որպես հաշվային և կադրային աշխատող հասարակական սննդի բնագավառում,ապա նաև՝ Տաթև ՀԷԿ-ի շինարարությունում: Գրել սկսել է դպրոցական տարիներից,ապա տպագրվել շրջանային և հանրապետական մամուլում:2001թ. լույս է տեսել բանաստեղծուհու առաջին բանաստեղծական փոքրիկ ժողովածուն ՙԻմն է երգն այս՚ խորագրով/32էջ/:2006թ. լույս է տեսնում նաև ՙԳրական Սյունիք՚ժողովածուն /332էջ/ և ՙԳորիսապատում՚գիրքը,որտեղ զետեղված են նրա բանաստեղծությունները:Վերջերս լույս տեսած ՙՍյունիքի գրողները մանուկների համար՚գրքում տեղ է գտել Դուխիկ Հայրապետյանի մանկական բանաստեղծությունների մի գեղեցիկ փունջ: Հաճախակի ՙԲարի երեկո՚ծրագրով գրական հաղորդումներով ելույթներ է ունեցել տեղական ՙԼաստ՚ հեռուսատաալիքով: Դուխիկ Հայրապետյանը Սյունիքի Լրագրողների միության անդամ է:ՙԶանգեզուր՚թերթում պարբերաբար լույս են տեսնում նրա արձակ և չափածո գործերը:2011թ. լույս է տեսել ՙՀայրենի եզերք՚գրքի ժողովածուն /138էջ/,որից հետո,2013թ.տպագրվել է նրա երրորդ գիրքը՝ ՙԶորաց ձորեր՚խորագրով /136էջ/,ապա 2014թ.՝ՙԼռությունս ճաք է տվել՚գիրքը /200էջ/: Դուխիկ Հայրապետյանն այժմ բնակվում է Գորիս քաղաքում և շարունակում է գրել բազմապիսի ստեղծագործություններ՝նվիրված թե փոքրերին,և թե մեծերին:Նրա յուրօրինակ գրիչը շարունակում է կերտել նորանոր գոհարներ,որոնք ընթերցելիս գերբնական էներգիա է վերադարձվում ընթերցողին:Դուխիկ Հայրապետյանը պարզ,հասարակ,ազնիվ ու առաքինի կին լինելուց բացի,նաև մեծանուն բանաստեղծուհի է,ում տաղանդն ու աշխատասիրությունը նրան միշտ հասցնում են հաջողությունների: Մաղթում եմ,որպեսզի Դուխիկ Հայրապետյանի գրիչը երբեք ու երբեք չդադարի կերտել գեղեցկագույն գոհարներ,իսկ նրա անզուգական պոեզիան է՛լ ավելի լայն ճանաչում ու ավելի մեծ լսարան զբաղեցնի:Աստծո լույսն ու օրհնությունը մեծահամբավ բանաստեղծուհուն:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *