Armday կայքի  կատարած  հարցման դիտարկումից, կարելի է ասել հետևյալը, որ երեկվա դեբատից հետո ՀՀԿ-ն՝, որն հասցրել էր մի քանի տոկոս բարելավել իր դիրքերը, նույնությամբ ետ է գնում :

 Armday ֆէյսբուքյան հավելվածով մի քանի հարցում է կատարել տարբեր ժամանակահատվածներում, և  ձեզ է ներկայացնում արդյունքները մինչ այս պահը:

Մինչև քարոզարշավը Մեկ շաբաթ տևած հարցմանը մասնակցեցին 1200-ից ավել մարդ, որոնցից 132- այո իսկ մնացածը ոչ է պատասխանել այն է հարցվածների 11% այո 89% ոչ:

Այնուհետև կատարվեց երկրորդ հարցումը, որը սկսվեց քարոզարշավի օրվանից,ի դեպ հարցումը դեռ ուժի մեջ է և հնարավոր է փոփոխվի  և այստեղ բավականին բարելավեց իր դիրքերը ՀՀԿ-ն:

Հարցմանը մինչ այս պահը մասնակիցների թիվը 800 է , էականորեն առաջընթաց է եղել, դառնալով 33% Այո և 67% Ոչ :

5:12:18 -ին Առաջնորդների  դեբատից հետո , որը տեղի ունեցավ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում,  բոլոր ուժերը կարողացան քիչ թե շատ արտահայտվել, բայց մասնավորապես ՀՀԿ և Իմ Քայլը ստացվեց բուռն քննարկումներ, որից հետո Կայքի կատարած հարցման ընթացքում կտրուկ  տարբերություն է  եղել: Մասնավորապես  ՀՀԿ-ն ,  որը սկսել էր բարելավել դիրքերը քարոզարշավի ժամանակ, այս պահին պատկերը հետևյալն է .

Հարցմանը մասնակցել են 400 որոնցից 27% Այո 73% Ոչ:

 

Հիշեցնենք, որ վերջին երկու տվյալները դեռ հնարավոր է փոփոխվեն, քանի որ հարցումը կգործի դեռևս մինչև 7.12 -ը :

Ամբողջական պատկերը կներկայացնենք երբ ավարտվի հարցման ժամկետը: