""

Հրանուշ Խառատյան

Այսօր կեսօրին Նորքի երրորդ զանգվածի նոր շուկայում էի: Այս շուկան ձևավորվել է այս տարի՝ նախկին շուկայի դիմացի մայթին գտնվող Տաշիր հանրախանութի բակում, նախկին շուկայի տարածքը Սամվել Ալեքսյանյանի կողմից յուրացնելուց հետո: Զրուցում էի մարդկանց հետ: Մոտ 200 (!!!!) մանր ու միջին կրպակ ու խանութ է խլվել մարդկանցից՝ Սամվել Ալեքսանյանի հերթական սուպեր խանութի համար: 200 (!!!!): Ոչ թե չեն դիմացել մրցակցությանը, ինչը հենց հիմա խփում է է դեպի հիվանդանոց ընկած փողոցի խանութների եկամուտներին, այլ ուղղակի ֆիզիկապես քանդել են: Դրանցից որոշները երկու, երբեմն՝ երեք ընտանիք էին կերակրում: Շատերը հեռացել են հայրենիքից: Որոշները թշվառացել են: Երրորդները այս նորաստեղծ շուկայի տարածքում սեղանիկ են վարձակալում, բայց դեռ պայքարում են իրենց խանութ-կրպակի նախկին տարածք վերադառնալու համար, ինչը նրանց խոստացված է եղել սկզբից ևեթ:
Սամվել Ալեքսանյանը, իհարկե, ոտ ու ձեռ է ընկել իր բարբարոսությունները պաշտպանելու: Այս մարդիկ երեք տարի է ոտ ու ձեռ ընկած էին՝ ոչ ոք նրանց ուշադրություն չի դարձել: Ասում եմ՝ դիմեք դատարան, պատասխանում են՝ դատարանը դեռ մերը չէ: Հիմա կվերադարձնի՞ ամենազոր լֆիկը նրանց ոչ, ոչ թե խանութները, այլ գոնե դրանց տարածքները: